ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաստանում կորոնավիրուսով ախտահարվածների թիվը մեկ օրում ավելացել է 5352-ով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 5352-ով: Մահացել է 48 մարդ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Stopcov.ge. կառավարական կայքի տվյալներով՝ համավարակի սկսվելուց ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել է վարակման 461 198 դեպք:

Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամվա ընթացքում քովիդ-կլինիկաներից դուրս է գրվել 2635 մարդ, իսկ համավարակի սկզբից ի վեր վարակը հաղթահարել է 409 110 հիվանդ, մահացել է 6230-ը:

Պատվաստումներ է ստացել 688 940 մարդ, այդ թվում՝ վերջին օրվա ընթացքում՝ 23 935 հոգի:

Ներկայում կարանտինային տարածքներում գտնվում է 53 քաղաքացի, ստացիոնարներում՝ 6578, քովիդ-հյուրանոցներում՝ 3238 մարդ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular