ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԴԵՊՔ Գեղարքունիքի մարզում. սիրած աղջկա մոտ լավ տպավորություն գործելու ցանկությունը...

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գեղարքունիքի մարզի 73-ամյա բնակչուհու սպանությունը որպես դժբախտ պատահար ներկայացնելու անհաջող փորձն ամբողջությամբ բացահայտվել է:

«Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 23-ին և ըստ ահազանգի՝ կինը մահացել էր տանիքից վայր ընկնելու հետևանքով, սակայն պարզվել է, որ Շուշանիկ Գյուլումյանը գլխի և պարանոցի շրջանում վնասվածքներ է ստացել և նրա մահվան անմիջական պատճառ է հանդիսացել մեխանիկական շնչահեղձությունը:

Այսպիսով, դեպքի օրը կնոջն այցելել են համագյուղացի երկու երիտասարդ՝ կնոջ խնդրանքով նրանք պետք է վերանորոգեին հեռուստացույցի ալեհավաքի մալուխը։

Երիտասարդները կնոջ հետ բարձրացել են տան տանիքը, սակայն չեն կարողացել վերանորոգել այն, ինչն առաջացրել է տանտիրուհու զայրույթը՝ պատճառ դառնալով վիճաբանության։

Եվ հենց այդ ժամանակ էլ երիտասարդներից մեկը մետաղյա խողովակով հարվածել է կնոջ գլխին և մեջքին, նրանք կարծել են, որ կինը մահացել է ու տանիքից վայր են իջել և կնոջ տանից հափշտակել են ոսկյա զարդեր: Հենց այդ պահին կինը տանիքից իջել է ու օգնություն կանչել և երիտասարդները որոշել են վերջնականապես «լուծել կնոջ հարցերը» և նրան խեղդամահ են արել:

Սակայն մեզ հայտնի է դարձել, որ այս ծանր հանցագործության գնալու պատճառը եղել է այն, որ երիտասարդներից մեկը իր սիրած աղջկա ուշադրությանն արժանանալու և նրա ընտանիքի անդամների մոտ դրական անձնավորության տպավորություն թողնելու համար իր աջակցությունն է առաջարկել, իսկ խոսքը պահելու համար գլխում դաժան միտք է հղացել, որն էլ իրականացրել է:

Երիտասարդներից մեկը, ով անչափահաս է՝ համագյուղացի մի աղջկա է սիրահարվել և որպեսզի կարողանա այդ աղջկա մոտ տպավորություն թողնի և նա ուշադրություն դարձնի իր վրա՝ սկսել է ընկերություն անել այդ աղջկա եղբոր հետ, ով երաժիշտ է և ում հարկավոր է եղել երաժշտական գործիք ձեռք բերել, սակայն դրա համար միջոցներ չի ունեցել:

Անչափահասն էլ, որպեսզի կարողանա տպավորություն գործել սիրած աղջկա վրա ասել է, որ ինքը կվճարի այդ գործիքի համար և որ հետագայում նրանք իր գումարը ետ կվերադարձնեն:

Եվ հենց այս գումարը գտնելու համար անչափահասը դիմել է իր ընկերոջն ու խնդրել է օգնել իրեն հայթայթել պահանջով գումարը, որից հետո էլ նրա գլխում ծագել է այս դաժան միտքը՝ խնդրել է ընկերոջը սպանել Շուշանիկ Գյուլումյանի, սակայն ընկերը սկզբում կտրականապես հրաժարվել, որից հետո անչափահասին հաջողվել է համոզել :

Երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով:

Նրանք երկուսն էլ գտնվում են կալանքի տակ:

Աղբյուր` Փաստինֆո

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular