ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (օգոստոսի 12)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Երիտասարդության միջազգային օր, Թայլանդ՝ Թագուհու ծննդյան և Մայրերի օր, Վրաստան՝ Դիդգորոբա, Զիբաբվե՝ Պաշտպանության ուժերի օր, Ռուսաստան՝ Ռազմա-օդային ուժերի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1670 – ծնվել է բառարանագիր, եկեղեցական, մշակութային գործիչ Ստեփանոս Ռոշքան։

1838 - ծնվել է ֆրանսիացի արևելագետ և հայագետ Օգյուստ Կարիերը։

1886 - ծնվել է քանդակազարդող վարպետ Հովհաննես Քարամյանը։

1921 - ծնվել է արձակագիր  Գրիգոր Քեշիշյանը։

1926 - ծնվել է քանդակագործ Սարգիս Սարգսյանը։

1935 - ծնվել է բալետի դերասանուհի Բելա Հովնանյանը։

1937 –ծնվել է ժողովրդական երգչուհի Վալյա Սամվելյանը։

1950 - ծնվել է բանաստեղծուհի Լենա Անթառանյանը։

1951 – վախճանվել է գրականագետ, պատմաբան Երվանդ Շահազիզը։

1975 - վախճանվել է թատրոնի և կինոյի դերասան Թաթուլ Դիլաքյանը։

1979 - վախճանվել է դիրիժոր, մանկավարժ Սուրեն Չարեկյանը։

1992 – Արցախյան ազատամարտի ժամանակ Ադրբեջանական զինված ուժերի Թարթառի և Քելբաջարի բրիգադները միաժամանակյա հարձակման են անցել Մարտակերտի ռազմաճակատի ողջ երկայնքով։

1996 – վախճանվել է աշխարհահռչակ գիտնական, աստղագետ, Հայաստանի ազգային հերոս Վիկտոր Համբարձումյանը:

2000 – վախճանվել է ֆրանսահայ նշանավոր նկարիչ Ժան Գառզուն (Գառնիկ Զուլումյան)։

2010 - Երևան է ժամանել հանրահայտ հայազգի ռոք երաժիշտ, System of a Down խմբի նախկին մենակատար Սերժ Թանկյանը:

2015 - ռուսական կայազորային դատարանը Գյումրիում սկսել է Պերմյակովի դատավարությունը։ Ավետիսյանների ընտանիքի սպանդի համար մեղադրվողին ռուսական կողմը դատել է դասալքության և ապօրինի զենք կրելու մեղադրանքով:

2019 - Պաշտպանության բանակի զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքերում, մարտական դիրքը լքել է զինծառայող Արայիկ Ղազարյանը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների զինծառայող Ղազարյանը գտնվում է նրանց մոտ:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

մ.թ.ա. 30 – Հին Եգիպտոսի թագուհի Կլեոպատրան ինքնասպան է եղել։

1121 - վրացական թագավորության զորքերի և արևմտյան-սելջուկական էմիր Մարդիայի բանակի միջև տեղի է ունեցել Դիդգորյան ճակատամարտը։

1604 - ծնվել է ճապոնիայի սյոգուն Տոկուգավա Նեմիցուն։

1633 – վախճանվել է իտալացի կոմպոզիտոր Յակոպո Պերին։

1658 - Նոր Ամստերդամում կազմավորվել է Հյուսիսային Ամերիկայում առաջին ոստիկանական ջոկատը՝ Ռատելվախտը։

1681 - ծնվել է ազգությամբ դանիացի ռուս նավագնաց և բևեռային հետազոտող Վիտուս Բերինգը, որը հայտնաբերել է Բերինգի նեղուցը։

1900 – վախճանվել է հանրահայտ շախմատիստ Վիլհելմ Ստեյնիցը։

1927 – տեղի է ունեցել Օսկարի առաջին մրցանակաբաշխության տարվա լավագույն ֆիլմ ճանաչված «Թևեր» համր ֆիլմի պրեմիերան։

1851 – ամերիկացի գյուտարար Այզեկ Զինգերը առաջին կարի մեքենայի համար ստացել է արտոնագիր:

1865 - անգլիացի բժիշկ Ջոզեֆ Լիստերը առաջին անգամ վիրահատության ժամանակ օգտագործել է ֆենոլ, որպեսի ախտահանի գործիքները և ձեռքերը, հետագայում այդ գործողության շնորհիվ հետվիրահատական բարությունների թիվը կրճատվել է երեք անգամ։

1883 – Ամստերդամի կենդանաբանական այգում սատկել է վերջին կվագգան՝ պարկավոր գայլը։

1898 - Հավայան կղզիները անեքսիայի են ենթարկվել ԱՄՆ-ի կողմից։

1949 - Լնդոնում թռչյունների պատճառով, որոնք թառել են Բիգ-Բեն ժամացույցի սլաքի վրա ժամանակը հետ է ընկել չորս ու կես րոպեով։

1930 - ծնվել է ազգությամբ հունգարացի ամերիկացի ֆինանսիստ և քաղաքական գործիչ Ջորջ Սորոսը։

1954 – ծնվել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։

1955 – վախճանվել է գերմանացի ճանաչված գրող Թոմաս Մանը։

1964 – վախճանվել է անգլիացի գրող Յան Ֆլեմինգը, որը հանդիսանում է Ջեյմս Բոնդի մասին պատմող գրքերի հեղինակ:

1974 - Թուրքիան թուրքական ինքնավարություն ստեղծելու պահանջագիր է ներկայացրել Կիպրոսին։

1981 - վաճառքում է հայտնվել անհատական IBM PC համակարգիչը, որի արժեքը եղել է 1 565 դոլլար։

1985 - Ճապոնիայում Բոինգ-747-ը մխրճվել է Օսութաքա լեռան մեջ, զոհվել է 520 մարդ, փրկվել է 4 մարդ։

1988 - ամերիկյան էկրաններ է բարձրացվել Մարտին Սկորցեզեի «Քրիստոսի վերջին տառապանքները» կինոնկարը, որը առաջացրել է կրոնական կազմակերպությունների զայրույթը։

1999 - Ուկրաինայում ընդունվում է բոլոր սթափարանները փակելու որոշում։

2000 – Բարենցի ծովում վարժանքների ժամանակ խորտակվել է ռուսական Կ-141 «Կուրսկ» ատոմային սուզանավը։

2018 - ՆԱՍԱՆ տիեզերք է ուղարկել Պարկեր արևային զոնդը Արևի մթնոլորտը և արևային քամիները հետազոտելու նպատակով։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular