ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երբ պետությունը չի կարողանում ապահովել իր անվտանգությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Երբ պետությունը չի կարողանում ապահովել իր անվտանգությունը, ստիպված է լինում շնորհակալություն հայտնել այլ պետությանը։ Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը երեկ առանձնազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ, որին հաջորդել է հանդիպումն ընդլայնված՝ պատվիրակությունների կազմով։ Արշակ Կարապետյանը հայտարարել է, թե Ռուսաստանը միակ երկիրն է, որն իրական, շոշափելի քայլեր է ձեռնարկում մեր ժողովրդի անվտանգության ապահովման ուղղությամբ։ Ընդ որում, ինչպես Լեռնային Ղարաբաղում, այնպես էլ Հայաստանում։
 
Նույն այդ Արշակ Կարապետյանը դեռ նախօրեին Երևանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպմանը նեղսրտել էր, որ ՀԱՊԿ պատվիրակության այցը տեղի է ունենում ոչ թե մայիսին, երբ նրանց սպասում էին, այլ ավելի ուշ։ Պաշտպանության նախարարը նաև ափսոսանք էր հայտնել, որ ՀԱՊԿ-ում առկա որոշումների կայացման և ճգնաժամային իրավիճակներին արձագանքման մեխանիզմները չեն համապատասխանում օպերատիվ իրադրության զարգացման ներկայիս պահանջներին: Ռուսաստանի անմիջական վերահսկողության տակ գտնվող կառույցին նման մեղադրանքներ հասցեագրելու հենց հաջորդ օրը Կարապետյանը մեկնեց Մոսկվա, որտեղ արդեն Ռուսաստանին միակ երկիրն է համարում, որը իրական, շոշափելի քայլեր է ձեռնարկում մեր ժողովրդի անվտանգության ապահովման ուղղությամբ։
 
Ըստ էության, նրան Մոսկվա էին կանչել՝ հաշիվ պահաջելու իր դեմարշի համար, «բացատրելու», թե ով ով է, և ում հետ ինչպես պիտի խոսել։ Ամեն դեպքում, գլխավորն այս ամենում Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ու ինքնիշխանությունը ապահովելն է, որին կոչված է Հայաստանի բանակը։ Ստեղծված իրավիճակում պետք է առավելագույնը փորձել քաղել, զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, որպեսզի միայն մեկ նվեր տված դաշույնի հույսին չմնանք։
 
Էդգար Մեսրոպյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular