ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հրշեջները փորձում են մարել անտառային հրդեհը Վրաստանի արևելքում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Այրվում է Կախեթի շրջանի Կվարել քաղաքից մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող անտառային ծածկույթը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել են Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից:

Գերատեսչության տվյալներով՝ ամբողջ գիշեր տեղում մոբիլիզացվել են հրշեջների մի քանի բրիգադներ:

Կրակի մարման աշխատանքները շարունակվում են: Ինչպես հաղորդել են գերատեսչության մամուլի ծառայությունում, իրադրությունը գտնվում են վերահսկողության ներքո: Կրակը չի սպառնում բնակավայրերին:

Որոշվում է բռնկման ստույգ տարածքը: Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը և Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը նախազգուշացրել է երկրում հաստատված շոգ եղանակի պայմաններում հնարավոր անտառային հրդեհների մասին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular