ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գերիների հարցի լուծումը չի գտնվում Նիկոլ Փաշինյանի հնարավորության սահմաններում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նախընտրական քարոզարշավի ժամանակ իշխանական թեկնածուն հայտարարեց՝ մեկ-երկու ամիսն ինչ է, որ մեր գերի եղբայրները չսպասեն: Սակայն ընտրություներից գրեթե երկու ամիս է անցել, բայց գերիների վերադարձման մասին որևէ խոսք չկա: Գերիների հարազատներն էլ վերջերս ակցիա էին անում կառավարության շենքի դիմաց: Այս թեմայով զրուցելե ենք ՄԻԵԴ-ում հայ գերիների հարցերով ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի հետ։

Հարցին, թե ինչ փուլում է գերիների գործընթացը Սիրանուշ Սահակյանը պատասխանել է․ «Միգուցե պաշտոնական կամ ներկուսակցական տրամադրություններին տեղյակ չլինեմ, բայց վստահաբար կարող եմ ասել, որ գործընթացի վրա ազդող գործոններին տիրապետում եմ, և գործընթացի վրա ներազդող կառույցների անձանց  հետ գտնվում ենք կապի մեջ, հետևաբար, շատ լավ պատկերացումներ ունենք, թե որ դեպքում կարող են տեղաշարժեր ու հետընթացներ լինել: Հասկանալի է, որ այդ հարցի լուծումը չի գտնվում մեր երկրի վարչապետի հնարավորության սահմաններում: Այլ հարց է, որ արտաքին հարաբերություններում ճիշտ տեղակայվելով՝ հնարավոր է գործընկեր պետությունների կամ կառույցների ներուժը օգտագործել ի շահ մարդասիրական խնդիրների լուծման: Եվ ահա այստեղ է, որ եթե ճիշտ պրոցեսներ տարվեն բանակցություններում, առաջընթաց կարձանագրվի: Կա մի հանգամանք, և դա այն է, որ ռազմագերիների խնդիրը կապվել է որոշակի պահանջների կատարման հետ, և իրականում ռազմագերիները ընդամենը պատանդներ են, որոնց Ադրբեջանը պահում է, որ հասնի Հայաստանին ուղղված պահանջների լիարժեք կատարման: Այդ պահանջները, ընդ որում, տարաբնույթ են, ներառում են ինչպես, օրինակ՝ քարտեզների տրամադրում, տարածքների զիջում, զորքերի դուրսբերում և այլն: Այս գործիքը կիրառվում է Հայաստանից որոշակի օգուտներ քաղելու համար: Քանի դեռ բանակցություններում տարակարծություններ կան, Ադրբեջանը շտապողականություն չի ցուցաբերում վերադարձի հարցում և թատերականացված դատավարություններով ուղերձներ է հղում Հայաստանի իշխանություններին: Օրինակ՝ ինձ համար տարօրինակ չէր, որ նույն Խծաբերդի տղաների մի մասին պատիժ սահմանվեց 6 ամսվա ազատազրկում, մյուսներին՝ 6 տարի: Երբ բանակցությունները հարթ էին ընթանում, 6 ամիս դատապարտելով ու ազատ արձակելով ցույց տվեց բարիդրացիական հարաբերություններ, բայց երբ սահմանային միջադեպեր եղան, ու սրվեցին հարաբերությունները, ավելի խիստ պատիժներ սահմանվեցին՝ դրանով ցույց տալով, որ հնարավորությունները Ադրբեջանի ձեռքին են և, ըստ անհրաժեշտության, կարող են գործընթացը ձգձգել»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular