ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր խորհրդարանը կարելի է բարոյապես ոչնչացված համարել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեկ ԱԺ նիստի ժամանակ նախագահ Ալեն Սիմոնյանը նիստի դահլիճ հրավիրեց անվտանգության աշխատակիցներին։ Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի հետ։ Հարցին, թե այն ինչ կատարվում է նոր ձևավորված խորհրդարանում ինչի մասին է խոսում քաղաքագետը պատասխանել է․

«Երբ անվտանգության ուժերը մտնում են խորհրդարանի դահլիճ, այդ խորհրդարանը բարոյապես ոչնչացված կարելի է համարել, որովհետև նշանակում է, որ քաղաքական մշակույթն այնպիսի ցածր նշաձողի վրա է, որ քաղաքական գործիքակազմով հնարավոր չի լինում հասնել վեճերի, տարաձայնությունների հաղթահարմանը։ Կարծում եմ, որ Ալեն Սիմոնյանը ինքնահաստատվելու բարդույթ ունի, ամեն կերպ փորձում է ցույց տալ, որ ինքն ԱԺ նախագահ է։ Բացի անվտանգության աշխատակիցների դահլիճ մտնելուց, նաև չհասկացա, թե նրա անվտանգության ծառայության աշխատողներն ինչու անմիջապես հայտնվեցին նախագահության հետնամասում։ Երևույթը տհաճ է, քանի որ ոչ միայն քաղաքական ինստիտուտն է արժեզրկվում, այլ նաև պետական պահպանության ծառայության դերն է նսեմացվում։ Խորհրդարանի այս կազմը ճգնաժամի բանաձև է, քանի այս ԱԺ-ն շարունակի իր գործունեությունը, բոլորս կհամոզվենք, որ սա մի ճահիճ է, որն արագ տեմպերով հատակ է քաշում թե՛ գործող իշխանությանը, թե՛ նրա «ոխերիմ» ընդդիմությանը, ի դեպ, երկու կողմն էլ վարքագծով շատ նման են։ Ինչ տեսանք այսօր, հավատացնում եմ ձեզ, խորհրդարանում դա սովորական բնույթ է ունենալու»։

Անդրադառնալով այն հարցին, թե նոր խորհրդարանը նման որակներով որքան կյանք կարող է ունենալ Սուրեն Սուրենյանցը պատասխանել է․ «Այս խորհրդարանը կգոյատևի 1,5-2 տարի, և խորհրդարանը ճիշտ այն ժամանակ կդառնա ժամկետանց, երբ Նիկոլ Փաշինյանն իր արտաքին քաղաքական օրակարգը սպառի։ Պարզ է, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ից բխող արտաքին քաղաքական օրակարգ ունի, որը դեռևս սպասարկված չէ, դրա համար էլ արտաքին աշխարհի կոնսենսուսով նրա իշխանությունը վերարտադրվեց։ Կիսատ գործերն ավարտելուց հետո այս խորհրդարանը կսպառի իրեն, կնշանակվեն արտահերթ ընտրություններ, ու այդ ժամանակ երկրում տեղի կունենա իշխանափոխություն»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular