Մոսկվայում կալանավորել են բռնցքամարտիկ Ավետիսյանին
ՍՊՈՐՏrambler.ru-ն գրում է, որ Մոսկվայի դատարանը զինված կողոպուտի մեղադրանքով կալանավորել է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Հարություն Ավետիսյանին: Դատավորի որոշման մասին հայտնել է ՏԱՍՍ տեղեկատվական գործակալությունը:
Մինչ այդ մարզիկը ձերբակալվել էր մայրաքաղաքում տղամարդուն կողոպտելու կասկածով: Միջադեպը տեղի էր ունեցել օգոստոսի 4 -ին, Ստալեվարների փողոցի սրճարանի մոտ: Հետաքննության տվյալներով մարզիկը և նրա ծանոթները ծրագրել են հանցագործություն իմանալով, որ զոհը մեծ գումար կունենա: Տուժողից գողացել են 900 հազար ռուբլի: Լրատվամիջոցները հայտնում են, որ մարզուհու ընկերուհին որոշել է ընկերոջից պարտքով գումար վերցնել: Երբ գումարը փոխանցվել է, և կինը ստիպված է եղել տեղեկանք գրել, Ավետիսյանն է հայտնվել և սկսել է ծեծել տղամարդուն: Միջադեպից հետո տուժողը դիմել է ոստիկանություն:
Անցած հունիսին Հարություն Ավետիսյանն արդեն հայտնվել էր իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում: Մարզիկը մեղադրվել էր ծանոթուհուն ծեծելու մեջ: Նա հանդիպել էր նրան խանութում և զրույցի ընթացքում վեճ էր սկսվել: Բռնցքամարտիկը սկսել էր ծեծել ու խեղդել կնոջը, այնուհետև հանել էր դանակը և սպառնացել բռնությամբ:
Բռնցքամարտի կարիերայի ընթացքում Ավետիսյանը 13 մենամարտերում տարել է 13 հաղթանակ, որոնցից 8-ը նոկաուտով: Նրա մասնակցությամբ վերջին մենամարտը տեղի է ունեցել 2019 թվականի մայիսին, որի ժամանակ նա հաղթել է արգենտինացի Սեսար Էրնան Ռեյնոսոյին:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը