ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թալիբներն Աֆղանստանում գրավել են Լաշքարգահ քաղաքը. AFP

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Թալիբան» արմատական շարժման կողմնակիցներն իրենց վերահսկոության տակ են վերցրել Լաշքարգահ քաղաքը՝ Աֆղանստանի հարավի Հիլմենդի նահանգի վարչական կենտրոնը: Օգոստոսի 13-ին այդ մասին հաղորդել Է AFP գործակալությունը՝ վկայակոչելով Աֆղանստանի անվտանգության ծառայությունների մի աղբյուր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գործակալության տեղեկատվությամբ թալիբները 48 ժամով հրադադարի ռեժմ են սահմանել քաղաքից խաղաղ բնակիչների եւ զինվորականների տարահանման համար: Իր հերթին «Թալիբանի» պաշտոնական ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը Twitter-ի իր Էջում հայտարարել Է, որ Հերաթի, Քանդագարի, Հիլմենդի եւ Բադղիսի նահանգները լիովին գտնվում են թալբների ձեռքին: Ապրիլի 14-ին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել Է Աֆղանստանում գործողությունն ավարտելու՝ իր որոշման մասին, որը դարձել Է ամենաերկարատեւ արտասահմանյան ռազմարշավն ամերիկյան պատմության մեջ:

Այդ ֆոնին իսլամական հանրապետւթյունում տեղի Է ունեցել անվտանգության բնագավառում իրադրության կտրուկ վատթարացում՝ կապված այն բանի հետ, որ «Թալիբանի» շարժումը սաստկացրել են մի շարք ուղղություններով հարձակման տեմպերը: Մի շարք բաց աղբյուրների տվյալների, ինչպես նաեւ իրենց իսկ թալիբների պնդումների համաձայն՝ արմատականները վերահսկում են երկրի տարածքի 60-ից մինչեւ 85 տոկոսը, ներառյալ շրջանները հինգ պետությունների՝ Իրանի, Չինաստանի, Պակիստանի, Տաջիկստանի եւ Թուրքմենստանի հետ սահմանների երկայնքով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular