ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը բացահայտում է իր հակահայկական դավադրության մանրամասները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը ամեն գնով տրանսպորտային միջանցք է տալու թշնամուն։ Նա ինքն էլ երեկ կայացած կառավարության նիստում մի քանի սկանդալային հայտարարություններ է արել՝ մանրամասներ ներկայացնելով իր մտահղացումից։ Ըստ Փաշինյանի` Հայաստանի, Արցախի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու ժողովրդից ստացած մանդատը կառավարության վրա դնում է հատուկ պատասխանատվություն:

«Իհարկե, կան հարցեր, որոնք հնարավոր է լուծել ավելի արագ, հարցեր կան, որոնց լուծումն ավելի երկար ժամանակ է պահանջում, բայց մեր տրամադրվածությունը պիտի լինի հետևյալը՝ գնալ լուծումների: Նման հարցերից մեկը, որը կարծում եմ հնարավոր է բավական արագ լուծել, տարածաշրջանային կոմունիկացիաների բացումն է, տարծաշրջանային ապաշրջափակման օրակարգը: Եվ կարծում եմ` պետք է օր առաջ վերսկսենք աշխատանքները փոխվարչապետերի եռակողմ ձևաչափում և լինենք առավել ակտիվ ու նախաձեռնող տարածաշրջանում նոր կոմունիկացիոն և տնտեսական հնարավորությունների իրագործման տեսանկյունից», - ընդգծել է նա:

Փաշինյանը հայտարարել է, թե Հայաստանը տարածքներ նվաճելու որևէ մտադրություն չունի և տարածաշրջանի խաղաղությունը Երևանի երկարատև ռազմավարությունն է։ Վարչապետն ասել է, որ սահմանակից երկրների հետ հարաբերությունների խորացումը կամ կարգավորումը կառավարության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է լինելու։ Պատերազմում խայտառակ պարտություն կրած իշխանությունը հայտարարում է, թե ագրեսիվ որևէ մտադրություն չունի, տարածաշրջանի խաղաղությունը, կայունությունը իրենց երկարատև ռազմավարությունն է։ Հիշեցնենք, որ պատերազմից առաջ նույն այս իշխանությունը պաշտպանության նախարարի բերանով էր հայտարարում՝ «Նոր պատերազմ, նոր տարածքներ»։ Փաշինյանը տարածաշրջանում խաղաղության է փորձում հասնել Արցախի կորստով, Հայաստանի ինքնիշխանության մակարդակի նվազմամբ։ Ի դեպ, կառավարության նիստում նա կրկին խոսել է դիտորդական առաքելություն կազմակերպելու մասին՝ հընթացս ՀԱՊԿ-ին մեղադրելով հրաժարվելու մեջ, և ընդունելի համարելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դիտորդական առաքելությունը:

Հայկ Ռուբինյան

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular