ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խորհրդարանական ընդդիմությունն անցել է կառուցողական դա՞շտ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ազգային ժողովը ընտրեց հանձնաժողովների նախագահներին և պատրաստվում է առաջիկայում քննարկել Հայաստանի կառավարության ծրագիրը։ Խորհրդարանը երեկ կայացած քվեարկության արդյունքում ձևավորեց բոլոր 12 հանձնաժողովները։ Ընդ որում, քվեարկության պատկերը չափազանց հետաքրքիր ստացվեց։ Երեք հանձնաժողովներ Դոնթի բանաձևով պետք է ղեկավարեն ընդդիմության ներկայացուցիչները, և իշխանությունը ապահովել էր բավարար ձայներ, որպեսզի Թագուհի Թովմասյանն ընտրվի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ընտրվեց 60 կողմ ձայնով: Արմեն Գևորգյանն ընտրվի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, իսկ Վահե Հակոբյանն ընտրվի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ Տարօրինակ էր, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մի շարք թեկնածուներ ավելի շատ քվե էին ստացել, քան պատգամավորներ ունեն խորհրդարանում։

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիրն» ունի 71 պատգամավոր, մինչդեռ Նարեկ Զեյնալյանը Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց 72 կողմ ձայնով, Էդուարդ Աղաջանյանը՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց 72 կողմ ձայնով: Վահե Ղալումյանը՝ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց 74 կողմ ձայնով: Բուռն, մեղադրանքներով և վիրավորանքներով հագեցած քննարկումներից հետո առնվազն տարօրինակ է, որ ընդդիմադիր խմբակցություններում կան պատգամավորներ, ովքեր չեն խորշում գնալ և փակ գաղտնի քվեարկությամբ քվե տալ իշխանության ներկայացուցիչներին։ Իհարկե, քվեարկությունը փակ է, գրեթե անհնար է իմանալ, թե ով ում օգտին քվեարկեց, սակայն նույնիսկ մեկ-երկու քվեն տարօրինակ հանգամանք կարելի է դիտարկել։

Արդյո՞ք իշխանությունը ներդրված ականներ ունի ընդդիմադիր խմբակցությունների կազմում։ Ինչևէ, առաջիկայում խորհրդարանում սպասվում է Հայաստանի նոր կառավարության ծրագրի ներկայացումը։ Ազգային ժողովում ծրագիրը ներկայացնելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և այդ քննարկումները ընդդիմությունը կարող է վերածել դաժան լեզվակռվի։ Փաշինյանը երեկ էլ ԱԺ է եկել, իր խմբակցության հետ քննարկել, թե ինչպես հակադարձեն ընդդիմության մեղադրանքներին, ում ինչ փաստարկով նեղեն, ում հետ ինչպես աշխատեն։

Տարոն Ղուկասյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular