ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հրաժարական պահանջողներից հերթականի հրաժարականը.Առավոտ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, նախկին մարզպետ, դեսպան Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «2021 թվականի օգոստոսի 13-ին Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ արձակուրդում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով պաշտոնազրկվել է 2021 թվականի փետրվարի 25-ին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջած հերթական գեներալը՝ ՀՀ ԶՈՒ 1-ին բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Ժիրայր Պողոսյան։ Այս պահի դրությամբ հրաժարականը պահանջող և պաշտոնազրկված զինվորականների թիվը հասավ 9-ի․

ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը,

ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը,

ՀՀ ԶՈՒ Հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետ գեներալ-մայոր Արմեն Վարդանյանը,

ՀՀ ԶՈՒ Ինժեներական զորքերի պետ-վարչության պետ գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանը,

ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը,

ՀՀ ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետ, գեներալ-մայոր Վալերիկ Քոչարյանը,

ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Ստեփան Գևորգյանը,

ՀՀ ԶՈՒ 1-ին բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Ժիրայր Պողոսյան»։




Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular