Ընտրեք տոնածառը և իմացեք, թե ի՞նչ կպատմի այն ձեր անձի մասին
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՄարդիկ տոնածառը զարդարում են տարբեր կերպ: Մեկը սիրում է այն ճոխ զարդարել, մյուսը մինիմալիզմի մեջ, մյուսը մեկ այլ կերպ:
Այս թեստի օգնությամբ մենք կիմանաք ձեր ընտրությունը և կկարողանանք պատմել, թե ի՞նչ է խոսում այն ձեր անձի մասին: Ընտրեք.
1. Մինիմալիզմ
Եթե դուք ընտրել եք տոնածառ, որի վրա քիչ խաղալիքներ կան և բոլորը միանման ոճում են, ապա ակնհայտ է, որ դուք մինիմալիզմի կողմնակից եք: Ձեր տան կահույքը միատոն է և նույնիսկ ամանները փորձում եք ընտրել առանց նկարների և նախշերի: Հարաբերություններում ձեզ նույնպես դուր է գալիս պարզությունը, այդ պատճառով դուք երբեք չեք գնահատի բացատրություններ պահանջող դրամատիկ սցենաները: Ձեզ դուր է գալիս, երբ ամեն ինչ իր տեղում է:
2. Ռետրո
Եթե սիրում եք բազմագույն տոնածառներ, ապա դա խոսում է այն մասին, որ դուք իսկական փորձարար եք: Դուք նորաձև եք և ոճային, ձեզ դուր է գալիս գտնել նոր լուծումներ և անել ամեն ինչ այնպես, ինչպես դեռևս չի արել ոչ մեկ:
3. Ավանդական
Դուք գնահատում եք ավանդույթները ինչպես տոնական օրերին, այնպես էլ առօրյայում: Դուք անկեղծ հավատում եք, որ որոշ բաներ կարող են լինել «երջանկաբեր», այդ պատճառով միշտ ձգտում եք հետևել պլաններին և սովորույթներին:
4. Տոնածառ-ալբոմ
Եթե ձեզ դուր է գալիս զարդարել տոնածառը հարազատների և մտերիմների լուսանկարներով, ապա ակնհայտ է, որ դուք շատ հուզական մարդ եք, ում համար ընտանիքը հաստատ առաջին տեղում է: Նույնիսկ եթե դուք ընտանիքի ամենամեծը չեք, միևնույն է պատասխանատվություն եք զգում մյուս անդամների համար:
5. Հնաոճ
Ակնհայտ է, որ դուք սիրում եք հնաոճ զարդարել ոչ միայն տոնածառը: Դուք վստահ եք, որ նախկինում ամեն ինչ ավելի հետաքրքիր էր: Իհարկե դուք չէիք ցանկանա վերադառնալ անցյալ, բայց ահա այնտեղ նշել Նոր Տարին՝ դեմ չէիք լինի:
6. Ոչ իդեալական
Այո, դուք գնացել էիք եղևնի գնելու և ընտրել եք ամենածուռը: Ինչո՞ւ: դե որովհետև դուք նրան խղճացիք: Դուք հենց այն մարդն եք, ով ոչ մեկին չի թողնի դժբախտության մեջ: Մեր կյանքում բազմաթիվ մարդիկ, կենդանիներ, բույսեր և առարկաներ կան, որոնց մեջ բացի ձեզնից, ուրիշ ոչ մեկ պոտենցիալ չի տեսել: Բայց դուք հավատացել եք նրան, որ օգնությունը կարող է հրաշքներ գործել:
Շարունակությունը՝ այստեղ