ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատերազմից հետո Փաշինյանը Արցախ չի այցելել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախյան 44-օրյա պատերազմում կրած խայտառակ պարտությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ մի անգամ Արցախ չի այցելել։ «Կապիտուլյանտ» բառից խրտնող քաղաքական ուժի առաջնորդը անցած տարվա նոյեմբերի 9-ին դավադիր համաձայնագիրը ստորագրելուց հետո արդեն 9 ամիս ոտք չի դրել արցախյան հողի վրա, թերևս վախենալով Արցախի բնակիչներից էլ ստանալ նույնպիսի կամ ավելի խիստ ողջույն, ինչպիսին ստացավ Սյունիքում։ Փաշինյանը Արցախ չի այցելել անգամ մայիսյան տոների ժամանակ, մինչդեռ նախկին բոլոր ղեկավարներն այդ օրերին պարտադիր մեկնում էին Ստեփանակերտ, ծաղիկներ խոնարհում հերոսների հուշահամալիրին, շփվում մարդկանց հետ։ Մեր աղբյուրի փոխանցմամբ Փաշինյանը մեկ-երկու անգամ մեծ շքախմբով Արցախ մեկնելու փորձեր է ձեռնարկել, բայց ամեն անգամ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նրան տեղեկացրել է, թե չափազանց բարդ կլինի ապահովել նրա անվրդով և առանց միջադեպերի այցը, իսկ շարքային արցախցիները չեն ցանկանում տեսնել ՀՀ «գերագույն կապիտուլյանտի» դեմքը։

Արցախցիները բազում հարցեր ունեն ո՛չ միայն պատերազմի ընթացքում Փաշինյանի իշխանության վարքի, այլև իրենց անորոշ ապագայի, Արցախին սպասվող մարտահրավերների մասին։ Իսկ պատասխանողը պարզապես փախչում է պատասխանատվությունից։ Փոխարենը Արցախ այցելելու հնարավորությունը բաց չեն թողնում Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահները։ ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն, ընդհանրապես, օրեր շարունակ մնում է իր ծննդավայրում, հնարավոր բոլոր առիթներն օգտագործում Արցախին սատար կանգնելու, աջակցելու համար։

Ընթացիկ շաբաթվա սկզբին էլ Սերժ Սարգսյանը մեկնել է Արցախ, իր մարտական ընկերների և Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ այցելել է Ամարասի վանական համալիր՝ ծանոթացել «Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամի օժանդակությամբ Ամարասում իրականացվող մեծածավալ վերականգնման աշխատանքների ընթացքին:

Սմբատ Տոնոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular