ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը ոչնչացնում է հայկական ժառանգությունը Արցախում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանը հետևողականորեն ոչնչացնում է հայկական ժառանգությունը Արցախում, իսկ Հայաստանի իշխանությունները բառ անգամ չեն ասում՝ դատապարտելու թշնամի պետության այս վարքը։ «Կովկասյան ժառանգության պաշտպանություն» միջազգային կազմակերպության հաղորդմամբ, Շուշիի կերպարվեստի թանգարանի Զբոսայգուց անհետացել են քանդակները: Արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ ապրիլի 10-ից հունիսի 5-ն ընկած ժամանակահատվածում Շուշիի կերպարվեստի թանգարանի այգուց 51 քանդակը հեռացվել է, իսկ տարածքն ամբողջությամբ մաքրվել է: Կազմակերպությունը մտահոգված է այդ արվեստի ստեղծագործությունների ճակատագրով, որոնք պատկանում են այս թանգարանին, դիմել է ադրբեջանական իշխանություններին՝ խնդրելով բացահայտել բռնագրավված քանդակների գտնվելու վայրը և տեղեկացնել, թե ինչպես են դրանք հասանելի լինելու հանրությանը:

Ադրբեջանի իշխանությունները 44-օրյա պատերազմից հետո առաջինը սկսել են հայկական ժառանգության, հայերի հետքերի ոչնչացումը։ Ալիևյան վարչակազմը հստակ գիտակցում է այդ քայլի կարևորությունը՝ հնարավորինս արագ վերացնել հայերի ներկայության հետքերը Արցախի տարածքում, իսկ եթե ոչնչացնելն անհնարին է, ապա վանքերն ու եկեղեցիները վերափոխել և ներկայացնել որպես աղվանական մշակույթի կոթողներ։ Այս առումով առավել քան տարակուսելի է Հայաստանի իշխանությունների վարքը։ Մինչ միջազգային փոքրաթիվ կառույցները տեղեկություններ են տարածում կամ բողոքի ձայն բարձրացնում, Հայաստանի ղեկավարությունը կարծես համակերպվել է նոր իրողությունների հետ, որևէ քայլ չի անում հայկական մշակույթի հուշարձանները փրկելու ուղղությամբ։ Բառ անգամ չհնչեց, երբ Ադրբեջանը սկսեց «վերանորոգել» Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին, իսկ իրականում վերածել ադրբեջանականի։ Եվ չի էլ հնչելու դատապարտման խոսք, քանի դեռ Հայաստանում իշխանության են Ալիևի խամաճիկի վերածված փաշինյանական իշխանությունները։

«Դա պատմության մեջ չտեսնված պատկեր է, երբ պարտություն կրած ղեկավարությունը վերստին ստանում է ժողովրդի ձայները»,- հիշեցնենք, նախօրեին ծաղրել էր Ադրբեջանի նախագահը։

Սամվել Վարդևանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular