ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևը ծաղրում է Փաշինյանին և նոր պահանջներ դնում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ծաղրում է Նիկոլ Փաշինյանին և Հայաստանին, նոր պահանջներ դնում։ Ընդսմին, Ադրբեջանի նախագահը CNN Turk-ին տված ծավալուն հարցազրույցում հայտարարել է, թե Ադրբեջանը ցանկանում է խաղաղության պայմանագիր ստորագրել Հայաստանի հետ, «որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, և սկսվի սահմանազատման, այսինքն՝ սահմանների հաստատման գործընթաց»։ Ըստ էության, Ալիևի պահանջները կարելի է երեք մասի բաժանել՝ 1,Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում և Արցախից հրաժարում, Սյունիքով անցնող հատուկ կարգավիճակ ունեցող ճանապարհ, հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիա և դելիմիտացիա։ Կոշտացնելով իր հռետորաբանությունը՝ անընդհատ մեծացնելով զինված ուժերին հատկացվող գումարները՝ ռազմատեխնիկական համագործակցության նոր պայմանավորվածություններ կնքելով հատկապես Թուրքիայի, Իսրայելի և Պակիստանի հետ՝ Ադրբեջանը պատրաստվում է նոր ռազմական բաժումների, միաժամանակ պահանջում է, որպեսզի Ռուսաստանը չզինի Հայաստանին։

«Միաժամանակ, մեր ակնկալիքն է, որ Ռուսաստանը չզինի Հայաստանին։ Մենք այդ հարցը հասցրել ենք ռուսական կողմին։ Դա մեզ անհանգստացնում է», - հայտարարել է Ալիևը։ Հարցազրույցի ամենանվաստացուցիչ հատվածն այն է, որ Ալիևը պնդում է, թե այս պայմանների հետ համաձայն է ո՛չ միայն Հայաստանի ղեկավարությունը, այլև Հայաստանի ժողովուրդը, որը պարտությունից հետո քվե է տվել Նիկոլ Փաշինյանին։ «Պատերազմն ավարտվել է։ Այսինքն՝ հայ ժողովուրդը նույնպես հաշտվել է այդ իրավիճակի հետ։ Հայաստանյան ղեկավարությունը ևս հաշտվել է պարտության հետ, և Հայաստանում անցկացված վերջին խորհրդարանական ընտրությունները դա ցույց տվեցին։ Դա պատմության մեջ չտեսնված պատկեր է, երբ պարտություն կրած ղեկավարությունը վերստին ստանում է ժողովրդի ձայները»,- ծաղրել է Ադրբեջանի նախագահը։

«Ստեղծված իրավիճակում, անվտանգության համակարգում հրատապ միջոցառումների անհրաժեշտություն կա, իսկ հապաղելու դեպքում արդեն իսկ առկա ճգնաժամն առավել խորը բնույթ կստանա՝ իր հետ բերելով նոր կորուստներ»,- նշում է անվտանգային հարցերով փորձագետ, ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը

Կարեն Միրզոյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular