ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աֆղանստանը վառոդի նոր տակառ տարածաշրջանի համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ողջ աշխարհն օրեր շարունակ հետևում է, թե ինչ է կատարվում Աֆղանստանում։ Միացյալ Նահանգները հայտարարեց, թե ավարտում է ռազմական առաքելությունն Աֆղանստանում և մինչև սեպտեմբերի 11-ը դուրս է բերում կոալիցիոն զինված ուժերն այդ երկրի տարածքից։ Թողնելու էին միայն փոքրաթիվ զորք՝ դիվանագիտական առաքելությունների պաշտպանության համար։ «Թալիբան» շարժումը անմիջապես հարձակման անցավ, սկսեց իրար հետևից գրավել բոլոր բնակավայրերը, և երեկ մտան մայրաքաղաք Քաբուլ։ Նախագահ Աշրաֆ Ղանին փախել է Տաջիկստան, մարշալ Աբդուլ-Ռաշիդ Դոստումը՝ Ուզբեկստան, իսկ արևմտյան դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներն ու արևմտյան երկրների հետ գործակցած աֆղանցիները գլխապատաս փախչում են երկրից, գրոհում են օդանավակայանը՝ հուսալով հայտնվել որևէ օդանավում և լքելու երկիրը։

Համացանցում նաև տեսանյութեր են հայտնվել, թե ինչպես են թալիբները գրավում Դուստումի շքեղ առանձնատունը, նախագահի պալատը։ Մի քանի տրիլիոն դոլարի ծախսը րոպեների ընթացքում ջուրն ընկավ, իսկ ամերիկյան հրահանգիչների կողմից վարժեցրած և մինչև ատամները զինված աֆղանական բանակը չկարողացավ դիմադրություն ցույց տալ թալիբներին։

Առաջին հայացքից կարելի է ենթադրել, թե Միացյալ Նահանգները փախչում են Աֆղանստանից, իսկ այնտեղ հաստատված թալիբները նոր հակաամերիկյան իշխանություն են ստեղծելու: Իրականում, քսանամյա արշավի ընթացքում ԱՄՆ-ը փոխեց իրերի դրությունը ողջ տարածաշրջանում, Աֆղանստանից ուղեղների և ռեսուրսների արտահոսք կազմակերպեց, իսկ այժմ աղքատության ճիրաններում, բայց լավ զինված երկիր է թողնում, որը սպառում է վառոդի նոր տակառ դառնալ և սպառնալիք լինել Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի համար։ Այս երեք տերություններն էլ այժմ պետք է լեզու գտնեն թալիբների հետ, պաշտպանեն իրենց սահմանները, ահռելի ռեսուրսներ, ժամանակ և նյարդեր տրամադրեն Աֆղաստանին զսպելու գործին, մինչ Միացյալ Նահանգները՝ ՆԱՏՕ-ի իր գործըկերների հետ վերաձևում է աշխարհը։ Քաղաքագետները ահազանգ են հնչեցնում՝ Աֆղանստանում կատարվող իրադարձությունները լրջագույն սպառնալիք են նաև Հայաստանի համար, մինչդեռ մեր իշխանությունը ողջամիտ որևէ տեսլական չունի, թե ինչպես է դիմագրավելու նոր մարտահրավերներին։

Ռոբերտ Տիգրանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular