ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իդեալական դատական համակարգի դեպքում դատավորների աշխատավարձը պետք է շատ բարձր լինի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջին շրջանում իշխանության ներկայացուցիչներն իրենց տարբեր հարցազրույցներում, ելույթներում, կարևորում են դատավորների աշխատավարձի բարձրացման հարցը:

Այս թեմայով զրուցել ենք իրավապաշտպան Նինա Կարապետյանցի հետ։

Հարցին, թե արդյո՞ք պետք է ներկա սոցիալական պայմաններում բարձրանան դատավորների աշխատավարձերը, իրավապաշտպանը պատասխանել է․ «Իրականում արդարադատություն իրականացնող համակարգում աշխատավարձը կարևոր գործոն է, բայց դա միակ գործոնը չի և ամենաառանցքայինն էլ չի, որովհետև փչացած համակարգը ինչքան ուզում ես փոխիր, միևնույն է, ինքը փչացած է: Շարժիչը չաշխատող մեքենայի արտաքին տեսքն ինչքան ուզում ես փոխիր, այդ մեքենան տեղից երբեք չի շարժվելու, թույլ չի տալու Ա կետից հասնես Բ կետ: Այն, որ առհասարակ, իդեալական համակարգի դեպքում դատավորների աշխատավարձը պետք է շատ բարձր լինի, ես այդ մտքի հետ համաձայն եմ: Բայց ես համաձայն չեմ, որ այս պահին դա լինի, որովհետև այս պահին դատական համակարգում մենք ունենք մարդիկ, որոնք այնպիսի հանցագործություններ են կատարել, որոնք արժանի չեն ՀՀ քաղաքացիների կոպեկ-կոպեկ հարկերից հավաքած միջոցներից ստանալու ավելի լավ պայմաններ: Երբ կմաքրվի դատական համակարգը, այո, այդ համակարգը պետք է լինի բոլոր իմաստնելով լավագույն պահվող համակարգերից մեկը, այդ թվում նաև աշխատավարձի հետ կապված: Բայց նաև այդ համակարգի տրմաբանությունից, բովանդակությունից շեղվելու պարագայում պատասխանատվությունը պետք է լինի ամենախիստը: Արդարադատության համակարգում կատարված հանցագործությունը պետք է այնպես պատժվի, որ որևէ մեկի մտքով անգամ չանցնի խախտումների գնալ»։

Սոնա Գիշյան
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular