ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ռուսական 102-րդ ռազմաբազայի գործունեության վերաբերյալ Սարգսյան-Մեդվեդև հայանպաստ արձանագրությունը պետք է գործի դնել ամբողջ ծավալով»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մշտապես նշել եմ, որ անկախ որոշակի շահերի համընկման փաստից, Կովկասում Ռուսաստանի գլխավոր հակառակորդը մնում է Թուրքիան։

Եվ պատահական չէ, որ մեր տարածաշրջանում ռուսական եւ թուրքական զորքերը կանգնած են իրար դիմաց։

Ղարաբաղյան վերջին պատերազմից հետո ռուս-թուրքական մրցակցությունը նոր երանգներ է ստանում։

Ադրբեջանի ղեկավարն իր վերջին հարցազրույցում հերթական անգամ ընդգծեց «մեկ ազգ՝ երկու պետություն» թեզի կարեւորությունն ու նշեց, որ աշխարհում չկան ուրիշ երկու երկրներ, որոնք թուրք-ադրբեջանական տանդեմի նման սերտաճած են։

Միեւնույն ժամանակ նա ուղիղ իր դժգոհությունն է հայտնում ՌԴ-ից եւ ակնկալում, որ Ռուսաստանը չի զբաղվի հայկական բանակի վերազինմամբ։

Ռուսաստանն էլ իր հերթին մտադիր չէ ի հաշիվ իր աշխահաքաղաքական շահերի զիջումների գնալ։

Իսկ ՌԴ ՊՆ Ս. Շոյգուի «սուրը» ուղիղ ազդակ էր թուրք-ադրբեջանական թիմին, որ ՌԴ-ն չի պատրաստվում հեռանալ տարածաշրջանից, չնայան թե միջինասիական,թե դոնբասյան եւ թե կովկասյան ուղղություններով նոր մարտահրավերների առկայությանը։

Կա կարծիք,որ Հայաստանը պետք է ապավինի Արեւմուտքի օժանդակությանը։

Ես նման հեռանկարը մշուշոտ եմ համարում։

Վերջին 200 տարվա պատմությունը ցույց տվեց,որ նրանց նավատորմն այդպես էլ չցանկացավ ու չկարողացավ բարձրանալ «հայկական լեռները»։

Արցախյան վերջին պատերազմը հերթական անգամ բացահայտեց հավաքական Արեւմուտքի երկակի ստանդարտները, երբ ռուս ընդդիմադիրի ճակատագիրն ավելի կարեւորվեց, քան 150.000 արցախահայերի կյանքի իրավունքը։

Ավելին՝ իր վերջին հարցազրույցում ադրբեջանցիների ղեկավարը նշում է, որ Շառլ Միշելի հետ հանդիպմանը քննարկվել է նաեւ «Զանգեզուրի միջանցքի» հարցն ու « նրանք, բնականաբար, դրական են գնահատում այն»։

Այս բոլոր զարգացումները հուշում են,որ Հայաստանի պետական շահերից է բխում սերտացնել հայ-ռուսական դաշնակցությունը,որն այս վերջին տարիներին գրեթե ի սպառ վերացել է կապիտուլյանտ իշխանության հախուռն քայլերի արդյունքում։

Հ.Գ. Ռուսական 102-րդ ռազմաբազայի գործունեության վերաբերյալ Սարգսյան-Մեդվեդեւ հայանպաստ արձանագրությունը պետք է գործի դնել ամբողջ ծավալով»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular