Պատմության այս օրը (օգոստոսի 17)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Անտուն կենդանիների պաշտպանության միջազգային օր, Գաբոն՝ Անկախության օր, Ինդոնեզիա՝ Անկախության օր, Արգենտինա՝ Գեներալ Սան-Մարտինի հիշատակի օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1827 – տեղի է ունեցել Օշականի ճակատամարտը ռուս-պարսկական զորքերի միջև: Աբբաս-Միրզան 30-հազարանոց զորքով հանկարծակի հարձակվել է Էջմիածնի վրա: Օշական գյուղի մոտ տեղի է ունեցել արյունահեղ ճակատամարտ Կրասովսկու փոքրիկ զորաջոկատի և թվով տասն անգամ գերազանցող պարսկական զորքերի միջև:
1906 - էջմիածնում բացվել է 46 պատգամավորների մասնակցությամբ ժողով, որի նախագահ է ընտրվել Դաշնակցություն կուսակցության նշանավոր գործիչ Սիմոն Զավարյանը, սակայն կովկասյան իշխանությունները խիստ անհանգստացած ժողովի ըմբոստ ելույթներից ցրել են այն:
1926 – ծնվել է նկարիչ Հովհաննես Շարամբեյանը, որը ավելի քան երեսուն տարի աշխատել է Դիլիջանի հին փողոցի վերականգնման վրա մասնակցելով նախագծմանը, լուծելով կազմակերպչական հարցեր, ստեղծելով շենքերի մանրամասների էսքիզներ։
1937 - ծնվել է երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Արաքսի Սարյանը (Հարությունյան)։
1949 – ծնվել է քանդակագործ Մարիամ Հակոբյանը:
1954 – վախճանվել է Օսմանյան կայսերական զորքերի հայազգի հրետանավոր, կապիտան Սարգիս Թորոսյանը։
1968 – ծնվել է ծանրորդ, աշխարհի և օլիմպիական խաղերի չեմպիոն Իսրայել Միլիտոսյանը։
1988 – վախճանվել է անվանի ռեժիսոր, դերասան Հրաչյա Ղափլանյանը:
1990 - գնդակոծվել է Նոյեմբերյանի տարածքում անկլավ հանդիսացող ադրբեջանաբնակ Վերին Աքսիբար գուղը, եղել է մեկ զոհ:
2001 - Երևանում սկսվել են Համահայկական երկրորդ խաղերը, որին մասնակցել են շուրջ 3000 մարզիկներ աշխարհի 32 երկրի 95 քաղաքներից:
2007 – վախճանվել է նկարիչ Էդուարդ Իսաբեկյանը:
2008 - սկսվել է անհատների անդամագրումը Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսին (ՀԱԿ):
2011 – վախճանվել է բյուզանդագետ և հայագետ Հրաչ Բարթիկյանը:
2018 - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իր կառավարման 100 օրվա կապակցությամբ հրավիրած բազմամարդ հանրահավաքում «հեղափոխական Հանրապետության հրապարակը» հռչակել է որպես երկրի բարձրագույն և միակ իշխանություն։
- «Սասնա ծռերի» առանցքային անդամներ Արայիկ Խանդոյանը և Վարուժան Ավետիսյանը կալանքից ազատ են արձակվել:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
1502 - Քրիստոփոր Կոլոմբոսը Հոնդուրասը հայտարարել է Իսպանիայի սեփականություն:
1601 - ծնվել է ֆրանսիացի մաթեմատիկոս, անալիտիկ երկրաչափության և թվերի թեորիայի ստեղծող Պիեռ Ֆերման:
1686 – ծնվել է իտալացի կոմպոզիտոր Նիկոլա Պորպորան:
1771 - անգլիացի գիտնական Ջոն Պրիստլին հայտնագործել է ֆոտոսինթեզը:
1812 - ռուս-ֆրանսիական պատերազմի ժամանակ ցար Ալեքսանդր 1-ինը Միխայիլ Կուտուզովին նշանակել է բոլոր ռուսական բանակների գերագույն գլխավոր հրամանատար:
1836 - ցար Նիկոլայ 1-ինի հրամանաով մոսկովյան Կրեմլում տեղադրվել է Ցար-զանգը:
1886 – վախճանվել է ռուս նշանավոր քիմիկոս Ալեքսանդր Բուտլերովը:
1896 - Բրիջիդ Դրիսկոլլը դարձել է ավտոմեքենայի հարվածից աշխարհում առաջին զոհը:
1903 – հունգարացի Ժոզեֆ Պուլիտցերը կազմել է կտակ, համաձայն որի հետագայում սահմանվել է Պուլիտցերյան մրցանակը։
1911 – ծնվել է խորհրդային շախմատիստ Միխայիլ Բոտվիննիկը:
1933 - փորձարկվել է առաջին խորհրդային հեղուկ վառելիքով աշխատող հրթիռը:
1935 – ծնվել է ռուս դերասան Օլեգ Տաբակովը:
1943 – ծնվել է ամերիկացի ճանաչված դերասան Ռոբերտ Դե Նիրոն:
1945 – Ինդոնեզիան անկախացել է Նիդեռլանդներից։
1960 – Գաբոնը անկախացել է Ֆրանսիայից։
1960 – ծնվել է ամերիկացի դերասան և ռեժիսոր Շոն Փենը:
1962 - Բեռլինյան պատը անցնելու փորձի ժամանակ եղել է առաջին զոհը (Պետեր Ֆեխտերը):
1965 - Վիետնամական պատերազմի ժամանակ Վանտիոնգ թերակղզում սկսվել է «Starlite» օպերացիան, որը ԱՄՆ-ի բանակի առաջին խոշորամասշտաբ ցամաքային գործողությունն էր Վիետնամում:
1967 - ամերիկացի բռնցքամարտիկ Մուհամեդ Ալին ամուսնացել է օրթոդոքսալ մուսուլմանուհու հետ, որով իսկ հաստատել է այն, որ ինքը հավատափոխ է եղել:
1970 – տիեզերք է ուղարկվել «Վեներա-7» տիեզերանավը։ Այն առաջին ապարատն էր, որ այլ մոլորակից Երկիր է ուղարկել տեղեկություններ:
1978 - ԱՄՆ-ի զինված ուժերում սպառազինության մեջ է մտել F-16 կործանիչը:
1999 - Թուրքիայի Իզմիթ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժից զոհվել է ավելի քան 17000 մարդ:
2008 – վախճանվել է իտալացի նավթային մագնատ Ֆրանկո Սենսին:
2009 - Ռուսաստանի Նազրան քաղաքում տեղի է ունեցել խոշոր ահաբեկչական գործողություն, որի արդյունքում զոհվել է 20 և վիրավորվել 138 մարդ:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը