ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախը երբեք, երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. Հայկ Մամիջանյանն արձագանքում է Ալիևի հարցազրույցին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Օրեր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը CNN-ի թուրքական գրասենյակին տված հարցազրույցում հնչեցրել էր բազմաթիվ պնդումներ՝ Ադրբեջանի  սանձազերծած 44-օրյա պատերազմի, տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ու խաղաղության պայմանագրի վերաբերյալ: ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն այսօր ԱԺ ամբիոնից անդրադարձավ Ալիևի հայտարարություններին՝ գործող իշխանությանը հորդորելով գոնե ինչ-որ կերպ արձագանքել դրանց այնպես, ինչպես անմիջապես արձագանքում են ԱԺ դահլիճում իշխանական պատգամավորները, երբ լսում են կապիտուլյանտ բառը:

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորն  իր ելույթում ըստ էության արձագանքեց Ադրբեջանի նախագահի հայտարարություններին.

«Նա փորձեց անվանել «ազատության համար մղվող պատերազմ»՝ իրենց սանձազերծած ռազմական գործողությունները, ինչով ընդունեց, և դա շատ կարևոր է միջազգային հանրության համար, որ պատերազմական գործողությունները մեկնարկել է Ադրբեջանը:

Հաջորդ կարևորագույն կետը, որի մասին ինքը հասցրեց խոսել, խաղաղության պայմանագրի իր պատկերացումներն են: Ես ուզում եմ հիշեցնել թշնամի երկրի ղեկավարին, որ ՀՀ-ն հանդիսանում է Արցախի անվտանգության երաշխավորը:

Ադրբեջանն իրավունք չունի երբևէ իր քիթը խոթել Հայաստանի և իր ստրատեգիկ գործընկերոջ հարաբերությունների միջև, և վերահաստատում եմ, որ մեր երկկողմ հարաբերությունները կարևորագույն ասպեկտ են տարածաշրջանային անվտանգության համար:

Խոսելով սպառազինության մասին՝ ինքը կասկածի տակ դրեց, թե ինչու մեր ստրատեգիական գործընկերը պիտի աջակցի և համագործակցի մեզ հետ սպառազինության հարցում, սակայն ինքն է եղել այն պետությունը, որը տարածաշրջանում սկսել է սպառազինության մրցավազքը:

Ցանկացած բանակցությունների նախապայման առաջին հերթին պիտի հանդիսանա մեր գերի եղբայրների վերադարձը և Արցախի կարգավիճակի վերջնական պատասխանը»:

Ելույթի ավարտին Հայկ Մամիջանյանը  ևս մեկ անգամ հիշեցրեց ու շեշտեց. «Արցախը երբեք, երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular