ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե մենք ուզում ենք կանխել նոր պատերազմը, մենք պետք է կարողանանք դա կանխատեսել և պատրաստ լինել պատերազմի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Սև լճի հատվածում նորից կանխվել է Ադրբեջանի զինուժի առաջխաղացման փորձը, լարված է նաև Երասխի հատվածում, ունենք զոհեր: Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանի հետ։ Հարցին, թե ինչո՞ւ է թշնամին Սև լճի տարածքում սադրանքների գնում քաղաքագետը պատասխանել է․ «Ըստ էության, այդ հատվածը ռազմավարական իմաստով շատ կարևոր է, որովհետև բարձունք է և թույլ է տալիս վերահսկողություն սահմանել նաև հարակից տարածքների նկատմամբ: Եթե քարտեզին ուշադիր ենք նայում, ապա այդ հատվածից մինչև Նախիջևան ամենանեղ հատվածն է` Հայաստանի տարածքով անցնող: Հավանաբար, նաև այդ նպատակն ունի: Բայց դրան զուգահեռ ակտիվանում է Երասխը, որովհետև եթե Սև լճի ուղղությամբ կա ռազմական ակտիվություն, նույնը եղավ նաև Երասխի մասով: Այսինքն մեկը Նախիջևանի սկզբի հատվածն է, մյուսը՝ ամենակարճ տարածքն է, որն ընկած է Սև լճից դեպի Նախիջևան հատվածում: Սա նշանակում է, որ իրենց նպատակը հնարավորինս ճնշելն է, սեղմելն է այդ հատվածը երկու կողմից և, բնականաբար, իրենք չեն հրաժարվել այդ միջանցքի գաղափարից: Հավանաբար այս ամենն արվում է այդ նպատակով: Ադրբեջանը չի հերքել միջանցքի գաղափարը, դա մենք ենք հերքում, որովհետև նման սահմանում չկա նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում: Մենք տեսանք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից Ֆրանսիան նույնպես հրապարակայնորեն մերժեց այդ տարբերակը՝ այն համարելով բավականին բացասական միջազգային փորձի օրինակով՝ հիշելով Դանցիգի միջանցքը»։
 
Հարցին, թե արդյո՞ք այս լարվածությունը լայնածավալ ռազմական գործողությունների կվերածվի, Էմիլ Օրդուխանյանը պատասխանել է․ «Մենք ցանկացած զարգացման պետք է պատրաստ լինենք: Նույնը ասվում էր նաև Արցախի պարագայում, որ չի լինի ծավալային հարձակում, բայց մենք տեսանք, որ օրերից մի օր դա եղավ: Սա խոսում է մեկ բանի մասին, որ եթե մենք ուզում ենք կանխել նոր պատերազմը, մենք պետք է կարողանանք դա կանխատեսել և պատրաստ լինել պատերազմի, որ ստանանք այն ցանկալի խաղաղությունը, որի մասին մենք տասնամյակներ շարունակ խոսում էինք, բայց այդպես էլ չստացանք: Ինչ վերաբերում է թշնամուն, ապա հաստատապես նա պետք է հայկական տարածքներից դուրս շպրտվի: Թե դիվանագիտական դաշտում է պետք այդ աշխատանքը տանել, թե նաև ռազմական»:
 
Սոնա Գիշյան
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular