ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Համալիրում քաղաքացիներն ու պաշտոնյաները վերջին հրաժեշտը տվեցին ԱԻ նախարար Արմեն Երիցյանին (լուսանկարներ)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին վերջին հրաժեշտ տալու էին եկել բազմաթիվ քաղաքացիներ, գործընկերներ, ներկա ու նախկին պաշտոնյաներ:

Արմեն Երիցյանի վերջին հրաժեշտի արարողությանը ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ կառավարության ողջ կազմով,  Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ու այլ պաշտոնյաներ: 

Նախարար Վաչե Գաբրիելյանը հրաժեշտի խոսքում ասաց, որ Արմեն Երիցյանն այն մարդն է, ում գործն անմահ է Հայաստանի Հանրապետության պետականաշինության գործում:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 13-ին երկարատև հիվանդությունից հետո մահացել է ԱԻ նախարար Արմեն Երիցյանը: Արմեն Երիցյանը արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում նշանակվել էր 2010 թվականի մարտին:

 







Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular