ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փաշինյանը կարծես սակարկության է դրել, թե ով կպաշտպանի Հայաստանի սահմանները». քաղաքագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Aravot.am-ի խնդրանքով մեկնաբանելով Իլհամ Ալիեւի հայտարարությունը, թե Ադրբեջանը կողմ է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը այն բանից հետո, երբ Հայաստանը կճանաչի «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը» և կսկսվի սահմանազատման գործընթաց, նաեւ Նիկոլ Փաշինյանի ավելի վաղ արված հայտարարությանը՝ բարձր մակարդակի բանակցություններ սկսելու վերաբերյալ, քաղաքագետ Վիգեն Հակոբյանը նշեց. «Ես կարծում եմ, որ ամեն դեպքում, այն ինչ հայտարարում է Ալիեւը, դա ինչ-որ տեղ տեղեկատվական արտահոսք է: Այսինքն ինչ-որ ժամանակ առաջ կամ ուղղակիորեն կամ միջնորդված, ամենայն հավանականությամբ ինչ-ինչ բանավոր պայմանավորվածություններ են եղել, այդ թվում նաեւ՝ սահմանների փոխադարձ ճանաչման վերաբերյալ, Խաղաղության պայմանագրի շուրջ՝ վերջնական տարբերակում: Ի՞նչ է նշանակում սահմանների ճանաչումը եւ խաղաղության պայմանագիրը, երբ կողմերը, ըստ էության բոլոր սահմանային կամ վիճելի հարցերը լուծում են, տեղի է ունենում սահմանների դելիմիտացիա եւ դեմարկացիա, որից հետո կողմերը ճանաչում են փոխադարձ սահմանները եւ սկսում են մտածել  խաղաղության պայմանագրի, բնականաբար նաեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին: Եթե հիշենք, որ նույնիսկ պատերազմի ավարտից մի քանի օր հետո Անդրանիկ Քոչարյանը, որը նախորդ գումարման ԱԺ-ի պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահն էր, ԱԺ-ում հայտարարում էր, որ ժամանակն է մտածել հարեւանների հետ  խաղաղության պայմանագիր կնքելու մասին:  Նման բարձր պաշտոնյան, որը կարեւոր դերակատարում ունի Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմում նման հայտարարություն արեց, ինչը բավականին սուր արձագանքի արժանացավ եւ ճիշտն ասած անսպասելի էր նման պահին նման հայտարարությամբ հանդես գալը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular