ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իմ կողմից լիազորությունների չարաշահման հիմքով քրգործի հարուցումը դատախազությունը մերժել է․ Գևորգ Փարսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իմ կողմից լիազորությունների չարաշահման հիմքով քրեական գործի հարուցումը դատախազությունը մերժվել է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը:

«2021 թվականի հունիսի 6-ին հայկական «Սիվիլնեթ» կայքում հրապարակվեց «Քո գրպանից՝ Կապանի քաղաքապետի հոր գրպանը» վերտառությամբ մի տեսանյութ, որտեղ խոսվում է հնարավոր կոռուպցիոն գործընթացների և շահերի բախման մասին:

Համայնքում սկսեցին տարածվել խոսակցություններ, թե իբր Կապանում անխտիր, բոլոր շինարարական աշխատանքները կատարում է «Նորոգշին» ՍՊԸ-ն և Կապանի համայնքապետարանի կողմից հայտարարվող շինարարական աշխատանքների մրցույթներում հիմնականում նախապատվությունը տրվում է Ռազմիկ Փարսյանին պատկանող «Նորոգշին» ՍՊԸ-ին։

Հիշեցնեք, որ գնումների մասին օրենքի, կառավարության համապատասխան որոշումների համաձայն, համայնքի կարիքների համար հայտարարվող գնումները էլեկտրոնային բաց մրցույթներ են, հետևաբար, դրանց կարող է մասնակցել ցանկացած ընկերություն, բայց 2020թ-ի ընթացքում Կապանի համայնքապետարանի կողմից կազմակերպված շուրջ 150 գնման ընթացակարգում «Նորոգշինը» ընդամենը 6-ին է մասնակցել, որից 1-ը ապրանքների մատակարարման։

Տեսանյութի հիման վրա նույնիսկ դատախազության միջնորդությամբ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնում լիազորությունների չարաշահման վերաբերյալ նյութեր են նախապատրաստվել քրեական գործ հարուցելու նպատակով։

Նյութերի նախապատրաստման ընթացքում նախաքննական մարմինը պարզել է, որ Ռազմիկ Փարսյանին պատկանող

«Նորոգշին» ՍՊԸ-ի հետ կնքված, պայմանագրով նախատեսված աշխատանքներից բացի Կապանում իրականացվել և իրականացվում են շատ ավելի շինաշխատանքներ, որոնք չեն ներառվել կատարողական ակտերում։

Նյութերի նախապատրաստման ընթացքում, վեր է հանվել նաև, որ «Նորոգշին»-ՍՊ ընկերության եւ Փարսյանների ընտանիքի կողմից, ի շահ համայնքի մի շարք անհատույց նվիրատվություններ են կատարվել, որոնց մասին դեռ առիթ կունենաք խոսելու:

Այս բոլոր եղելությունների արդյունքում Սյունիքի մարզի դատախազությունից ստացված «Հնարավոր կոռուպցիոն գործընթացներ եւ շահերի բախում Կապանում» տեսանյութի շուրջ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով։

Հարգելի՛ քաղաքացիներ, մի՛ տրվեք կեղծ, անհեթեթ, փուչ խոսակցություններին»,- գրել է Կապանի համայնքապետը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular