ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքագետը Ադրբեջանի ղեկավարի հարցազրույցի մասին. Իսկ Ադրբեջանը պա՞րտք է Ռուսաստանին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

rossaprimavera.ru-ն գրում է, որ միջազգային և ազգամիջյան հարաբերությունների մասնագետ, թուրքագետ, քաղաքագետ, քաղաքագիտության դոկտոր Վլադիմիր Ավատկովը մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամի տված մեծ հարցազրույցը  ասել է , որ Ադրբեջանի ղեկավարը նշել է թե ինչ պետք է անի Ռուսաստանը, բայց չի ասալ, թե ինչ պետք է անի Ադրբեջանը Ռուսաստանի համար:  «Համարձակ էր, բոլոր հայտարարությունները դիվանագիտական ​​են, բայց կոշտ: Այնպես որ պարզ դարձավ, թե ինչ է ասում «ծանրության կենտրոնը»: Ավելի ճիշտ մինի կենտրոնը, քանի որ կենտրոնը Թուրքիան է»,-գրել է նա:

Մեկնաբանելով Ալիևի խոսքերը այն մասին, թե ինչ է ինքը ակնկալում Ռուսաստանից Հայաստանի մասով, թուրքագետը նշել է, որ չի հիշում, որ Ռուսաստանը երբևէ հայտարարած լինի, որ ինչ որ բան է ակնկալում Թուրքիայից Ադրբեջանի առումով, հատկապես նախագահական մակարդակով: ««Կարող ենք կրկնել» սպառնալիքները սկզբունքորեն ստիպում է մեզ  մտածել և տագնապել,  հատկապես աշխարհում առկա, մասնավորապես Աֆղանստանի շուրջ ստեղծված ընդհանուր իրավիճակի պատճառով», - գրել է փորձագետը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահի այն արտահայտությանը, թե «Թուրքիան մեզ համար հայրենիքի պես է», փորձագետը նշել է, որ Ռուսաստանը կարծում է, որ Ադրբեջանը անկախ է և հարգում է իր ինքնիշխանությունը: «Լավ կլիներ, եթե հարգանքը փոխադարձ լիներ», - գրել է Ավատկովը:

Նրա խոսքով, հարցազրույցում կան բազմաթիվ արտահայտություններ, ինչպիսիք են «Ռուսաստանը պետք է, պարտավոր է», և ինչ որ քիչ են այնպիսի արտահայտությունները, որ Ադրբեջանն է պարտավոր: Սակայն, ըստ փորձագետի, այս պահին Ադրբեջանում ակտիվացել են ռուսաֆոբները, իսկ սոցիալական ցանցերում և ԶԼՄ -ներում ավելի ու ավելի շատ են «պլանավորված հարձակումները» ռուս խաղաղապահների վրա: «Գոյություն ունի ակտիվ տեղեկատվական աշխատանք, որի արմատները նույնիսկ Թուրքիայում էլ չեն, այլ շատ ավելի դեպի արևմուտք են», - կարծիք է հայտնել թուրքագետը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular