ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (օգոստոսի 18)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ավստրալիա՝ Վիետնամի պատերազմի վետերանների օր, Ադրբեջան՝ Սահմանապահի օր, Ղազախստան՝ Սահմանապահի օր, Ռուսաստան՝ Աշխարհագրագետի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1828 – ծնվել է արևմտահայ բանաստեղծ Մկրտիչ Պեշիկթաշլյանը։

1830 – ծնվել է դերասան, ռեժիսոր Հակոբ Վարդովյանը։

1920 – ծնվել է նկարչուհի Արմինե Կալենցը։

1922 – ծնվել է լեզվաբան Աշոտ Սուքիասյանը։

1965 – ծնվել է հայազգի ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանը։

1994 – վախճանվել է Ամենայն Հայոց 130-րդ Կաթողիկոս Վազգեն Ա-ն (Լևոն Բալջյան)։

1999 – վախճանվել է ամերիկահայ նկարիչ Արթուր Փինաջյանը։

2006 - Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում  սկսվել է «Ժամանակ-Երևան» թերթի խմբագիր Արման Բաբաջանյանի գործով դատավարությունը: Բաբաջանյանն իրեն մասնակիորեն մեղավոր է ճանաչել հայտարարելով, որ տեղյակ է եղել, որ կեղծված փաստաթղթերի միջոցով է խուսափել զինվորական ծառայությունից, սակայն ինքն անձամբ փաստաթղթեր չի կեղծել ու չի հափշտակել: 

2006 – «Ռայնովիլ Փրոփըրթի Լիմիթիդ» միջազգային ընկերությունը 40 միլիոն ԱՄՆ դոլարով գնել է «Նաիրիտ» գործարանի բաժնետոմսերի 90%-ը։

2007 - Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում տեղի է ունեցել Համահայկական չորրորդ խաղերի բացման արարողությանը, որի  ժամանակ միջադեպեր են գրանցվել «Ժառանգություն» կուսակցության անդամների, համախոհների, ինչպես նաև «Այլընտրանք» նախաձեռնության անդամների և իրավապահների միջև:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

293 մ․թ․ա․ - ստեղծվել է ամենահին (հայտնիների մեջ) ատվածուհի Վեներային նվիրված հռոմեական տաճարը։

1304 - Ֆիլիպ Գեղեցիկի ֆրանսիական բանակի և ֆլամդրիական ապստամբների միջև տեղի է ունեցել Մոնս-ան-Պեվելի ճակատամարտը, որի արդյունքում 1305 թվականին կնքվել է  Ֆլանդրիայի համար ամոթալի Աթթիական խաղաղության պայմանագիրը։

1572 - Ֆրանսիայում տեղի է ունեցել Մարգարիտա Վալուայի և Հենրիխ Նավարսկու ամուսնությունը։

1681 - Ռուսական կայսրությունում ցար է դարձել Պետրոս Մեծ կայսրը։

1743 - Աբոյում Ռուսաստանի և Շվեցիայի միջև կնքվել է խաղաղության պայմանագիր, ըստ որի Ռուսաստանին է անցել Ֆինլանդիայի որոշ մասը։

1750 – ծնվել է իտալացի երգահան, դիրիժոր և մանկավարժ Անտոնիո Սալիերին։

1769 – ծնվել է Ֆրանսիական Հանրապետության առաջին կոնսուլ Նապոլեոն Բոնապարտը։

1782 - Սանկտ Պետերբուրգում բացվել է Պետրոս Մեծի արձանը, որն ստացել է «Բրոնզե հեծյալ» անունը։

1826 - շոտլանդացի հետազոտող Ալեքսանդր Գորդոն Լեինգը դարձել է առաջին եվրոպացին, որը հասել է Նիգեր գետի ափին գտնվող Տամբուկու քաղաք։

1830 - ծնվել է Հունգարիայի և Ավստրիական կայսրության կայսր Ֆրանց Իոսիֆ 1-ինը, որը սկսել է Առաջին համաշխարհային պատերազմը։

1850 – վախճանվել է ֆրանսիացի հանրահայտ գրող Օնորե դը Բալզակը։

1859 - ֆրանսիացի Ժան Բլոնդենը ճոպանի վրայով անցել է Նիագարա ջրվեժը ուսերին պահելով երկրորդ ակրոբատին։

1868 – ֆրանսիացի աստղագետ Պիեռ Ժանսենը հայտնագործել է Հելիում քիմիական տարրը։

1877 – Ասաֆ Հոլլը հայտնաբերել է Մարսի արբանյակ Ֆոբոսը։

1917 – Հունաստանի Սալոնիկ քաղաքում տեղի է ունեցել մեծ հրդեհ, որի հետևանքով այրվել է մոտ 120 հեկտար տարածք, հրդեհից վնասվածքներ են ստացել մոտ 72 000 մարդ։

1920 - վավերացվել է ԱՄՆ-ի սահմանադրության թիվ 19 լրացումը, ըստ որի քվարկության իրավունք են ստացել նաև կանայք։

1958 – ԱՄՆ-ում լույս է տեսել Վլադիմիր Նաբոկովի «Լոլիտա» վեպը։

1968 - Վարշավյան պայմանագրի երկրները հավանություն են տվել ապստամբությունը կանխելու նպատակով խորհրդային բանակը Չեխոսլովակիա մտցնելու որոշմանը։

1991 – ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովը տնային կալանք է ենթարկվել Ղրիմի Ֆորոս ամառանոցում։

2004 – վախճանվել է ամերիկացի կոմպոզիտոր և դիրիժոր Էլմեր Բեռնստայնը։

2018 - վախճանվել է գանայացի դիվանագետ, ՄԱԿ-ի 7-րդ գլխավոր քարտուղար  Քոֆի Անանը։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular