Նոր նշանակում Արմեն Սարգսյանի որոշմամբ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը օգոստոսի 18-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է․
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի օգոստոսի 16-ի ԲԴԽ-60-Ո-153 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Նանե ՍԱՀԱԿՅԱՆԻՆ նշանակել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»։