ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


81-ամյա Արմեն Ջիգարխանյանին հայտնվել է սկանդալի կենտրոնում 36-ամյա կնոջ պատճառով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

81-ամյա Արմեն Ջիգարխանյանը տհաճ պատմության մեջ է հայտնվել, որը կապված է իր իսկ թատրոնի աշխատողների հետ, որոնք դատի են տալիս հայտնի ռեժիսորին, գրում է StarHit–ը։

Պարզվում է, որ դերասանի 36-ամյա կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայան, իրեն անօրինական գործողություններ է թույլ տալիս աշխատակիցների նկատմամբ։ Մասնավորապես, թատրոնի 58-ամյա հանդերձապահուհի Մարգարիտա Չերեսը պնդում է, որ թատրոնում ավելի քան 20 տարի է աշխատել, իսկ 2015-ին իրեն ազատել են աշխատանքային պարտականությունները չկատարելու համար։

«Իբրեւ թե ես վատ էի աշխատում, ժամանակին չէի զգեստները ներկայացնում, չէի հետեւում դրանց, չէի լվանում… Դա ճիշտ չէ»,– ասել է Մարգարիտան։

Կինը որոշել է խոսել հենց Ջիգարխանյանի հետ, սակայն նա չի ցանկացել լսել աշխատակցին՝ ասելով. «Դուրս գնա»։

Այդ ժամանակ էլ նախկին հանդերձապահուհին դատի է տվել դերասանին զրպարտանքի համար, սակայն պարտվել է գործը։ «Այս տարի զղջման խոսքով ինձ մոտեցավ թատրոնի ռեժիսոր Դմիտրին։ Ասում է, թե իր վրա ճնշում են գործադրել, եւ ինքը ինձ դեմ է գնացել։ Որ պատրաստ է վկայություն տալ, որ ես չեմ ստում։ Ահա առաջիկա ամիսներին պատրաստվում ենք նորից դատարան դիմել։ Այս անգամ արդեն փոխհատուցման պահանջով»,– ասել է Չերեսը։

Թատրոնի մեկ այլ աշխատակցուհի Դանա Նազարովան հայտարարել է, թե իրեն մերժել են երեխայի խնամքի համար վճարովի արձակուրդ տալ։ Ընդ որում, թատրոնի տնօրեն Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանսկայան նույնպես հրաժարվել է շփվել Դանայի հետ, արգելափակել է նրան սոցցանցերում, չի վերցնում հեռախոսը եւ արգելել է անվտանգության աշխատակիցներին նրան թատրոն թողնել։

Հիմա Նազարովան նույնպես պատրաստվում է դատարան դիմել։

NEWS.am STYLE

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular