Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱդրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնը հայտնել է 2,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի մասին:
Երկրաշարժը տեղի է ունեցել 11 կմ խորության վրա, տեղական ժամանակով 13:37-ին, Զագաթալա կայանից 15 կմ հարավ-արևմուտք: