Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ. Եղանակը Հայաստանում
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 18-ի երեկոյան, 20 և 21-ի կեսօրից հետո և գիշերն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։
Քամին հարավ-արևմտյան՝ 5-10՝ մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ։
«Հայպետհիդրոմետից» հայտնում են, որ օդի ջերմաստիճանն օգոստոսի 18-19-ը կբարձրանա 2-4 աստիճանով:
Երևանում օգոստոսի 18-ի ցերեկը, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 20-23-ի գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարզերում․
Շիրակում գիշերը՝ +10 +15, ցերեկը՝ +23 +28,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +10 +15, ցերեկը՝ +23 +28,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +18 +20, ցերեկը` +31 +33,
Սեւանա լճի ավազանում գիշերը` +10 +15, ցերեկը` +23 +28,
Լոռիում գիշերը +9 +14, ցերեկը՝ +25 +30,
Տավուշում գիշերը՝ +12 +17, ցերեկը` +30 +35 ,
Արագածոտնի լեռներում գիշերը` +10 +15, ցերեկը՝ +23 +28,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +17 +20, ցերեկը` +33 +36,
Արարատում գիշերը` +18 +23, ցերեկը` +35 +37,
Արմավիրում գիշերը՝ +18 +23, ցերեկը` +35 +37,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +10 +15, ցերեկը՝ +23 +28,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը` +18 +23, ցերեկը՝ +35 +37,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +15 +20, ցերեկը` +33 +36,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +8 +13, ցերեկը՝ +26 +28,
Լեռնային Ղարաբաղում գիշերը` +17 +20, ցերեկը՝ +32 +36: