Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է կատարել
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՎարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել՝ Ավագ Ավանեսյանին ֆինանսների նախարարի տեղակալ նշանակելու մասին։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Ավագ Ավանեսյանին նշանակել ֆինանսների նախարարի տեղակալ»,-ասված է որոշման տեքստում:
Նշենք, որ օգոստոսի 18-ին նա ազատվել էր էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից։