ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (օգոստոսի 19)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Մարդասիրական օգնության համաշխարհային օր, Լուսանկարչության համաշխարհային օր, ԱՄՆ՝ Ազգային ավիացիայի օր, Աֆղանստան՝ Անկախության օր, Ուկրաինա՝ Մեղվապահի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1071 – տեղի է ունեցել Մանազկերտի ճակատամարտը սելջուկ-թուրքերի և բյուզանդական զորքերի միջև:

1856 – ծնվել է կոմպոզիտոր, դաշնակահար Նիկողայոս Տիգրանյանը։

1927 – ծնվել է գրող, բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ Էդուարդ Ավագյանը:

1937 – վախճանվել է խորհրդահայ կուսակցական և պետական գործիչ Սահակ Տեր-Գաբրիելյանը։

1985 – վախճանվել է քանդակագործ Երեմ Վարդանյանը։

1986 – վախճանվել է խորհրդահայ գրող Գարեգին Բեսը։

1988 - ԽՍՀՄ Գլխավոր դատախազի տեղակալը հարցազրույց է տվել, որտեղ պատմել է Սումգայիթյան դեպքերի մասին և հայտնել է, որ 19 քրեկան գործ է հարուցվել  94 մեղադրյալների նկատմամբ։

1990 - մարտեր են սկսվել Նոյեմբերյանի տարածքում, որի արդյունքում հայերի վերահսկողության տակ են անցել Վերին Աքսիպար և Բաղանիս-Այրում ադրբեջանական գյուղերը։

1991 - ԽՍՀՄ-ում տեղի է ունեցել օգոստոսյան պուտչը, Մոսկվա զորքեր են մտցվել, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն, սկսվել են մասսայական ցույցեր որպեսզի հակահարված տրվի ստեղծված ժամանակավոր կառավարությանը։

1993 - առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ երեք ադրբեջանական ինքնաթիռներ հարվածներ են հասցրել Կապան քաղաքին, որի արդյունքում զոհվել է 10 մարդ, նմանապես հարվածներ են հասցվել Ղարաբաղի Մարտունու և Հադրութի շրջանների վրա։

 2005 - Երևանում տեղի է ունեցել Հայաստանում «ԲՏԱ Ինվեստ» բանկի բացման շնորհանդեսը։ Այն հանդիսանում է Հայաստանում ղազախական «Տուրան Ալեմ» բանկի ներկայացուցիչը և զբաղվելու է հիմնականում հիպոթեկային վարկավորմամբ:

2006 – վախճանվել է նկարիչ Գեղամ Մալխասյանը։

2007 - վախճանվել է նկարիչ Էդուարդ Իսաբեկյանը: 

2020 - Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, պաշտոնաթողությունից հետո իր առաջին ասուլիսում պատասխանել է Ապրիլյան պատերազմի թեմայով բոլոր հարցերին:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

14 – վախճանվել է Հռոմի կայսրության հիմնադիր Օկտավիանոս Ավգուստ կայսրը։

232 - ծնվել է հռոմեկան կայսր Մարկ Աննիյ Ֆլորինը։

1398 - ծնվել է իսպանացի բանաստեղծ և պետական գործիչ Ինիգո Լոպես դե Մենդոսան։

1662 – վախճանվել է ֆրանսիացի մաթեմատիկոս, ֆիզիկոս, գրականագետ և փիլիսոփա Բլեզ Պասկալը։

1761 - Սանկտ Պետերբուրգում դրվել է Սուրբ Իսակովյան տաճարի հիմնաքարը։

1812 – տեղի է ունեցել Բալուտինո լեռան ճակատամարտը, որը Ռուսական կայսրություն և նապոլեոնական  Ֆրանսիայի պատերազմի ամենանշանավոր ճակատամարտերից մեկն է։

1830 - ծնվել է գերմանացի քիմիկոս Յուլիուս Մեյերը։

1848 – ծնվել է ֆրանսիացի իմպրեսիոնիստ նկարիչ Գյուստավ Կայբոտը։

1848 - «The New York Herald» հրատարակությունը տվել է առաջին հաղորդագրությունը հայտնաբերված կալիֆորնիական ոսկու մասին, որից հետո սկսվել է «ոսկու տենդը»։

1856 - ամերիկացի Գեյլ Բորդենը արտոնագրել է խտացրած կաթ ստանալու մեթոդը։

1881 – ծնվել է ռումինացի կոմպոզիտոր, ջութակահար, դիրիժոր և մանկավարժ Ջորջե Էնեսկուն:

1883 – ծնվել է ֆրանսիացի աշխարհահռչակ մոդելյոր Կոկո Շանելը:

1903 - Բազելում տեղի ունեցած Սիոնական 4-րդ համագումարը մասնատվել է, երբ սկսել են քննարկել Ուգանդայում հրեական պետություն ստեղծելու առաջարկը։

1934 - Գերմանիայում տեղի ունեցած հանրաքվեով ռեյխսնախագահի և ռեյխսկանցլերի պաշտոնները միավորվել են։

1936 – վախճանվել է իսպանացի բանաստեղծ Ֆեդերիկո Գարսիա Լորկան։

1944 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Փարիզը ազատագրվել է գերմանացիներից։

 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ օդաչու Ալեքսանդր Պոկրիշկինը դարձել է ԽՍՀՄ եռակի հերոս։

1945 – ծնվել է շոտլանդական ծագմամբ անգլիացի ռոք-վոկալիստ, Դիփ Փարփլ լեգենդար ռոք-խմբի երգիչ Յան Գիլանը։

- Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ճապոնական Քվանտունյան բանակը վայր է դրել զենքերը։

1946 – ծնվել է ԱՄՆ-ի 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնը։

1947 - առաջին անգամ սինթեզվել է վիտամին Ա-ն։

1960 – տիեզերք է արձակվել Սպուտնիկ-5 տիեզերանավը Բելկա և Ստրելկա շների հետ միասին։

1994 – վախճանվել է ռուս խորհրդային բանաստեղծ Ռոբերտ Ռոժդեստվենսկին։

2004 - «Google» ընկերությունը սկսել է իր արժեթղթերի վաճառքը ֆոնդային բորսայում։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular