ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայիթիում երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 2 189-ի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Օգոստոսի 14-ին Հայիթիում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվն աճել Է մինչև 2 189, վիրավորվել Է 12 հազարից ավելի մարդ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 18-ին այդ մասին հայտնել Է հանրապետության քաղաքացիական պաշտպանության վարչությունը:

Գերատեսչության տվյալներով՝ 1 832 մարդ Է զոհվել Հարավի դեպարտամենտում, 218-ը՝ Գրանդ Անսի դեպարտամենտում, 137-ը՝ Նիպի դեպարտամենտում և երկուսը՝ Հյուսիս-Արևմուտքի դեպարտամենտում:

Նաև արձանագրվել Է 12 268 վիրավոր: Տարածաշրջանում լիովին կամ մասնակի ավերվել Է ավելի քան 100 հազար շենք, այս պահին փրկարարները շարունակում են մարդիկ փնտրել փլվածքների տակ:

Օգոստոսի 14-ի առավոտյան Հայիթիում տեղի Է ունեցել 7,2 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնը գտնվել Է Լե Կե կոմունայից 40 կիլոմետր հեռավորության վրա, որի բնակչությունը շուրջ 125 հազար Է, օջախն ընկած Է եղել 10 կիլոմետր խորությունում:

Լրջորեն տուժել են Հարվի, Գրանդ Անսի և Նիպի դեպարտամենտները: Կառավարությունը մեկ ամսով արտակարգ դրության ռեժիմ Է սահմանել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular