ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախում պարգևատրել են «Հայոց արծիվներին»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի նախագահը պարգևատրել է «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատի բոլոր անդամներին։ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության անդամները՝ նախագահ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ, երեկ կրկին Արցախում էին։ Այս անգամ առիթը ազատամարտիկների վաստակի գնահատումն էր։ Հիշեցնենք, որ արցախյան պատերազմի օրերին՝ սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 29-ը «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատը, Արցախի Պաշտպանության Բանակի Մարտունի 2-րդ պաշտպանական շրջանի հրամանատարության ներքո՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված արցախաադրբեջանական պատերազմի ժամանակ, մասնակցել է Արցախի Մարտունու շրջանի առաջնագծի պաշտպանությանը՝ անառիկ պահելով Արցախի Մարտունի, Ճարտար քաղաքաները և հարակից գյուղերը: Ջոկատը գլխավորում էր արցախյան երեք պատերազմների մասնակից Խաչիկ Ասրյանը։

Վերջինս իր սկզբունքային կեցվածքը ցույց է տվել ոչ միայն պատերազմի դաշտում, այլև պետականաշինության գործում։ Իսկ արտահերթ խորհրդարանական ընտրություններին կուսակցությունը չմասնակցեց՝ նշելով, որ չի կարող զբաղվել քաղաքականությամբ, մինչ երկիրը գտնվում է վտանգի մեջ։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պահեստազորի գնդապետ Խաչիկ Մայիսի Ասրյանին պարգևատրել է «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանով: Արցախի նախագահը «Արիության» և «Մարտական ծառայություն» մեդալներով է պարգևատրել «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատի բոլոր 74 անդամներին: Ուրախալի է, որ Արցախում գնահատում են ազատամարտիկների վաստակը, ներդրած ավանդը՝ անկախ քաղաքական տարաձայնություններից։ Այս փաստը հույս է ներշնչում, որ հայ ժողովուրդը կարող է միասնական լինել, ի վերջո, տոգորվել ազգային ճիշտ գաղափարներով, հզորացնել ու շենացնել երկիրը և տեր կանգնել մեր պապական հողերին։

Համլետ Տոնոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular