ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թալիբները կրակ են բացել Ասադաբադում հավաքված ցուցարարների ուղղությամբ. կան զոհեր

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Թալիբան» ծայրահեղական շարժման գրոհայինները հրաձգություն են իրականացրել Կունար նահանգի Ասադաբադ քաղաքում Աֆղանստանի Անկախության օրվան նվիրված հանրահավաքի ժամանակ, ինչի հետևանքով մի քանի մարդ է զոհվել:

Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը, կրակոցների հնչելուց հետո հանրահավաքի մասնակիցների միջև հրմշտոց է սկսվել: Առնվազն 5 մարդ է մահացել, մոտ երկու տասնյակն էլ վնասվածքներ է ստացել:

Ականատեսների խոսքով՝ փողոցում հավաքված էին սև-կանաչ-կարմիր դրոշով մարդիկ, և ինչ-որ պահի կրակոցի ձայներ են լսվել: Ցուցարարների շրջանում ևս զինված մարդիկ են եղել: Կրակոցների ֆոնին հավաքվածներից շատերը փորձել են հեռանալ և թաքնվել մոտակա շենքերում:  

Հիշեցնենք, որ թալիբներն ակտիվ գործողությունների են անցել Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերմանը զուգահեռ՝ օրեցօր նոր քաղաքներ գրավելով, իսկ օգոստոսի 15-ին մտել են Քաբուլ: Ժամեր անց երկրի նախագահ Աշրաֆ Ղանին հրաժարական է ներկայացրել և հեռացել երկրից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular