ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սերգեյ Լավրովը Լեռնային Ղարաբաղի թեման կքննարկի Հունգարիայում. Զախարովա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բուդապեշտ կատարելիք այցի ընթացքում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ի թիվս այլ հարցերի, հունգարացի գործընկերոջ հետ կքննարկի նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը: Այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Նախատեսվում է կարծիքների փոխանակում միջազգային հարցերի շուրջ, այդ թվում՝ կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարի, Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ Ռուսաստանի հարաբերությունների, ինչպես նաև Ուկրաինայի և Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ: Նախատեսված է, որ Լավրովը կխոսի միջազգային կազմակերպություններում Հունգարիայի դեսպանների հանդիպման մասնակիցների հետ», - ասել է Զախարովան։

Լավրովի այցը Հունգարիա տեղի կունենա օգոստոսի 24-ին:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular