Հայաստանի համար այս ծանր օրերին նորանշանակ այս արտգործնախարարը պետք է «լուրջ» բանակցություններ վարի. Իշխանյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՊատերազմում պարտված, բայց դեռևս վտանգված երկրում նշանակվում է արտաքին գործերի նախարար. մարդ, ով մինչ իշխանության գալն աչքի է ընկել միայն ու միայն որպես հակառուսական ակտիվիստ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:
«Հետագայում հաստատվել է, որ նա ԱԱԾ գործակալ է, նաև չի հերքվել նրա թուրքական գործակալ լինելը։
Պարտության օրը զայրացած բազմությունը նրա նկատմամբ բռնություն էր կիրառել, իսկ նա «հպարտությամբ» իր տառապած դեմքի լուսանկարը հրապարակել էր։ Եվ Հայաստանի համար այս ծանր օրերին այս նորանշանակ արտգործնախարարը պետք է «լուրջ» բանակցություններ վարի։
Պատկերացնում եմ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի դեմքի արհամարհական, տհաճ և Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի, նույնպես արհամարհական, բայց դեմքի հաճելի արտահայտությունները ՀՀ արտգործնախարարի հետ հանդիպելիս»,- գրել է Իշխանյանը։