ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայի օդուժի անօդաչուն գրոհել է քրդերի շտաբի վրա Սիրիայի Հասեքեում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող ապարատը հարված է հասցրել քրդական կազմավորումների շտաբին Հասեքե քաղաքի՝ Սիրիայի հյուսիս – արեւելքում համանուն նահանգի վարչական կենտրոնի մերձակայքում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 20-ին այդ մասին մայտնել է Դուբայից հաղորդումներ հեռարձակող Al Hadath հեռուստաալիքը: Հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝գրոհի հետեւանքով զոհվել են «Ժողովրդավարական Սիրիայի ուժերի» (ԺՍՈՒ) ինը մարտիկներ, եւս առնվազն տասը վիրավորվել է:

Թուրքիան 2019 թվականի հոկտեմբերին Սիրիայի հյուսիս – արեւելքում իրականացրել է «Խաղաղության աղբյուր» ռազմական գործողությունն՝ ստեղծելով 30-կիլոմետրանոց անվանգության գոտի իր սահմանի երկայնքով: ԺՍՈՒ-ի ջոկատները մարտնչում են սիրիական զինված ընդդիմության՝ այնտեղ տեղաբաշխված կազմավորումների դեմ, որոնց օժանդակում է Անկարան, եւ դիվերսիաներ են կատարում թուրքական զորքերի դեմ:

Օգոստոսի 17-ին թուրքական բանակի հրետանին գնդակոծել է Աբու Ռայսեն քաղաքի շրջակայքը՝ Հասեքեի նահանգի հյուսիսում: Թուրք զինվորականներն ավելի քան 50 արկ են արձակել Սիրիայի տարածք: Դարդարա գյուղում հրետակոծության տակ են հայտնվել խաղաղ բնակիչների տները, դրա հետեւանքով զոհվել է մի կին, ևս մի քանի մարդ վիրավորվել է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular