ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գասպարյանը Հայաստանի իշխանություններին անհարմար հարց է ուղղել Ռուսաստանից մատակարարված զենքի կորչելու մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

actualnews.org-ը գրում է, որ քաղաքագետ Արմեն Գասպարյանը որոշել է մի քանի անհարմար հարցեր ուղղել Հայաստանի իշխանություններին: Նա նաև ներկայացրել է իր կարծիքը Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո երկրում տիրող տրամադրությունների մասին: Փորձագետը «փակուղային» է անվանել հակամարտության ելքի պատասխանատուներին Հայաստանից դուրս գտնելու Երևանի նպատակը: Նախ, Գասպարյանը խորհուրդ է տվել երկրի բնակիչներին հասկանալ, որ ամբողջ խնդիրը երկրի բանակին զենք մատակարարելու կամ բարեկամ ուժերի պարտավորությունների մեջ չէ: Նրա կարծիքով, հայկական կողմն ավելի քան 20 տարի ապրել է ղարաբաղյան առաջին պատերազմում հաղթանակի դափնիների վրա և չի պատրաստվել նոր առճակատման հույս ունենալով, որ մոտ ապագայում սրացումներ չեն լինի: Գասպարյանին հետաքրքրում է, թե ինչո՞ւ են իշխանություններն այդքան քաղաքական սխալներ թույլ տվել, որը և նա համարում է ռազմական ձախողման հիմնական պատճառը: Անհասկանալի է նաև, թե ո՞ւր են գնացել վերջին երկու տարվա ընթացքում զենքի մատակարարումները Ռուսաստանից: Փորձագետը համոզված է, որ Երևանի համար անհարմար է պատասխանել այդ հարցին, ինչով և բացատրում է մեղավորներին այլ տեղերում գտնելու փորձերը: Քաղաքագետը պնդել է, որ հակամարտության մեջ միայն զենքը քիչ բան է նշանակում, ուղղակի այն պարզապես պետք է «կարողանալ օգտագործել»:

Երկար տարիներ Ռուսաստանը Հայաստանին մատակարարել է սպառազինություն, և տեղի մասնագետները վերապատրաստվել են Ռուսաստանի ռազմական հաստատություններում: Գասպարյանին հետաքրքրում է, թե ինչու՞ հակամարտությունից կարճ ժամանակ առաջ կառավարությունը հեռացրել է աշխատանքից բարձր որակավորում ունեցող անձնակազմին: Բացի այդ, անգամ եթե Մոսկվան զենք չվաճառեր Ադրբեջանին, նա, այնուամենայնիվ, դա կստանար ԱՄՆ-ից, Թուրքիայից եւ Իսրայելից: Ըստ փորձագետի՝ այնքան էլ «սկզբունքային» չէ, թե ում արտադրության գնդակն է ի վերջո խոցելու թիրախը: Գասպարյանին վրդովեցնում է այն, որ Հայաստանը որևէ պահանջ չունի Վաշինգտոնից, բայց կան հարցեր Ռուսաստանին: Նա ամերիկյան կողմին մեղադրել է Թուրքիային Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերի արտադրության բաղադրիչներ մատակարարելու մեջ, որոնք ապահովել են Ադրբեջանի գերազանցությունը Ղարաբաղում:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular