ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը ավելացրել է մրգերի և բանջարեղենի արտահանումը Ռուսաստան

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

tsargrad.tv-ն գրում է, որ ըստ Ռոսսելխոզնադզորի «Արգուս-Ֆիտո» տեղեկատվական համակարգի, Հայաստանն այս տարվա առաջին կիսամյակում ավելացրել է բանջարեղենի և մրգերի արտահանումը Ռուսաստան: Մասնավորապես, խնձորի առաքումը նախորդ տարվա համեմատ աճել է 15%-ով, 41%-ով աճել է պղպեղի, 5%-ով ծիրանի և 38%-ով կարտոֆիլի արտահանումը: Այս առումով, Հայաստանը որպես Ռուսաստան կարտոֆիլի հիմնական արտահանողներից մեկը սկսել է զբաղեցնել երրորդ տեղը:

Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբին Ռուսաստանի նախագահը հանձնարարել էր կառավարությանը միջոցներ ձեռնարկել ուղղված Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) երկրներից, որի անդամ է նաև Հայաստանը, գյուղմթերքի ներմուծման ծավալների մեծացման ուղղությամբ: Ակնհայտ է, որ Հայաստանից առաքումների աճը կշարունակի լավ ցուցանիշներ արձանագրել Վլադիմիր Պուտինի հանձնարարականների կատարումից հետո:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

 

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular