ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կառավարությունը տնտեսության հիմնական խնդիրները չի հասկացել կամ չի բարձրացրել

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Կառավարության հնգամյա ծրագիրը: Ծրագիրը բաղկացած է 6 բաժիններից: Այդ բաժիններն են՝ անվտանգություն և արտաքին քաղաքականություն, երկրորդ բաժինը՝ տնտեսություն, երրորդը՝ ենթակառուցվածքների զարգացում, չորրորդը՝ մարդկային կապիտալի զարգացում, հինգերորդը՝ իրավունք և արդարադատություն և վեցերորդ բաժինը՝ ինստիտուցիոնալ զարգացում: Այս թեմայով զրուցել ենք տնտեսագետ Սուրեն Փարսյանի հետ։

Անդրադառնալով վարչապետի ներկայացրած ծրագրին տնտեսագետը ասել է․ «Կառավարության այս ծրագիրը նախորդ երկու ծրագրերի համեմատ ավելի ընդգրկուն է, ունի և՛ լավ, և՛ վատ կողմեր: Տարբեր ոլորտների մասին տեղեկություններ կան ու ավելի շատ թվեր՝ առանձին ոլորտների մասով, որ, օրինակ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը նախատեսում են դարձնել 6 տոկոս՝ համախառն ներքին արդյունքից: Այս թվային տվյալները, ըստ էության, թույլ կտան հետագայում վերահսկել կամ չափել այս կառավարության գործունեությունը, քանի որ երբ կենացային մակարդակով դրույթներ են ներգրավվում, դրանք չափելն ու գնահատելը շատ ավելի դժվար են: Այնուամենայնիվ, այս ծրագրում կան խորքային մի շարք բացթողումներ, որոնք դրա իրագործումը անհնար են դարձնում»։

Անդրադառնալով ծրագրի տնտեսական ոլորտին վերաբերող հատվածին Սուրեն Փարսյանն ասել է․ «Այս ծրագրում նշված է, որ կառավարությունը հաշվի է առել նաև իր՝ 2050 թվականի ռազմավարական տեսլականը: Հիշեցնեմ՝ նրանք հայտարարել էին, որ մինչև 2050 թվականն տասնհինգապատկելու են Հայաստանի ՀՆԱ-ն: Այս ծրագրում նախանշած 7 տոկոս ՀՆԱ-ով դա ուղղակի անհնար է անել, այսինքն՝ այս ծրագիրը չի բխում իրենց հայտարարած ռազմավարական ծրագրից: ՀՆԱ-ն տասնհինգապատկելու համար պետք է նվազագույնը միջինում 10 տոկոս ՀՆԱ-ի աճ ունենանք, որ կարողանանք տասնհինգապատկել մեր ՀՆԱ-ն: Կառավարությունը տնտեսության հիմնական խնդիրները չի հասկացել կամ չի բարձրացրել: Նույն այս ծրագրում հայտարարվում է, որ պետք է փոքր ու միջին բիզնեսի տեսակարար կշիռը հասցնել 55 տոկոսի, անշուշտ, սա շատ կարևոր է, բայց, եթե նույն այդ ծրագրում ոչ մի խոսք չկա մենաշնորհների գործունեության, դրանց զսպման մասին, ապա ինչպե՞ս են դրան հասնելու: Մեր տնտեսության մեջ հիմնական խնդիրներից մեկը եղել ու մնում են մենաշնորհները, նրանց գերիշխող դիրքը և այդ դիրքի չարաշահումը: Իսկ այս ծրագրում որևէ խոսք չկա մենաշնորհների ու դրանց դեմ պայքարի մասին:Եվ եթե նրանք չեն կարողանում մենաշնորհները զսպել, կառավարել, ապա ներդրումային միջավայրի, փոքր ու միջին բիզնեսի զարգացման մասին խոսելն անիմաստ է: Այսինքն՝ տնտեսության մեջ առկա հիմնական խնդիրը նրանք չեն հասկացել և որևէ լուծում չեն առաջարկել այս ծրագրով, ինչն անհնար է դարձնում, այս տեսանկյունից, այդ ծրագրի կատարումը»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular