ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«13.1% տնտեսական աճ՝ այս տարվա երկրորդ եռամսյակում»․ Բաբկեն Թունյան

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանի գրառումը․ «13.1% տնտեսական աճ՝ այս տարվա երկրորդ եռամսյակում
Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2021 թվականի 2-րդ եռամսյակում ՀՆԱ-ի իրական աճը կազմել է 13.1% (2020 թվականի 2-րդ եռամսյակի համեմատ)։
Հիշեցնեմ, որ առաջին եռամսյակում գրանցվել էր ՀՆԱ-ի 3.3% անկում։
Աճ է գրանցվել բոլոր ուղղություններով՝ բացառությամբ «կրթության», «պետական կառավարում և պաշտպանություն, պարտադիր սոց. ապահովագրություն» և «մշակույթ զվարճություններ և հանգիստ» ոլորտների։
Ամենաբարձր աճը՝ 3 անգամ, գրանցվել է կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտում (աղյուսակում ներկայացված են առանձին ոլորտների ցուցանիշները)։
Երկրորդ եռամսյակի 13.1% տնտեսական աճին ամենից շատ նպաստել են անշարժ գույքի հետ կապված գործունեության, առողջապահության, կացության և հանրային սննդի կազմակերպման, մանրամեծածախ առևտրի և գյուղատնտեսության ոլորտների աճը (նպաստման չափի մասին խոսելիս՝ հաշվի եմ առել յուրաքանչյուր ոլորտի կշիռը)»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular