ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (օգոստոսի 21)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ֆիլիպիններ՝ Նինոյ Ակինի օր։

1828 - Պասկևիչի ղեկավարծ ռուսական բանակի և Քիոս-Մուհամեդ փաշայի թուրքական բանակի միջև տեղի է ունեցել ճակատամարտ Ախալցխայի ամրոցի մոտ։ Եղանակային պայմանների պատճառով օգտագործվել է հիմնականում սառը զենք, ռուսական բանակը անսպասելի հարձակվել է և անակընկալի բերել թուքերին, որի արդյունքում գրոհով գրավվել է Ախալցխայի բերդը։

1923 – ծնվել է նկարիչ Սուրեն Սաֆարյանը։

- ԽՍՀՄ-ում ստեղծվել է Պետպլանը։

1930 – ծնվել է ազգությամբ հայ, ֆրանսիական էստրադայի երգչուհի Քրիստիան Լեգրանը, որը Միշել Լեգրանի քույրն է։

1951 – ծնվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ Ոսկեհատցին։

1962 – տեղի է ունեցել «Տժվժիկ» հայկական ֆիլմի պրեմիերան, որը նկարահանվալ է Ատրպետի հայտնի պատմվածքի հիման վրա։

1967 – ծնվել է ամերիկահայ ռոք երաժիշտ, «System of a Down» խմբի հիմնադիր Սերժ Թանկյանը։

1991 – վախճանվել է խորհրդահայ անասնաբույժ Վրույր Ղազարյանը։

1992 - Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Լատվիայի հետ։

2002 - Հայաստանի ազգային անվտանգության նախարարությունը Հայաստանի չորս քաղաքացի է ձերբակալվել Ադրբեջանի օգտին լրտեսության կասկածանքով և մեղադրել նրանց պետական դավաճանության մեջ:

2006 - հրապարակվել է Պրոֆեսիոնալ թենիսիստների ընկերակցության վարկանիշային ցուցակը, որտեղ արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը հայտնվել է չորրորդ տեղում:

2007 - դադարեցվել է երթևեկությունը Երևանի ամենաբանուկ տրանսպորտային ուղիներից մեկով՝ Կասյան փողոցով, որը միացնում է Կոմիտաս և Բաղրամյան պողոտաները: Երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է «Բարեկամություն» հրապարակում տարբեր մակարդակներով տրանսպորտային նոր հանգույցի կառուցման նպատակով:

2009 - Միացյալ Նահանգներում դաշնային դատարանը հակասահմանադրական է ճանաչել Կալիֆորնիա նահանգում ընդունված օրենքը, որը հնարավորություն է տալիս Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին ապահովագրական ընկերություններից պահանջել իրենց սպանված հարազատների ապահովագրական գումարները։

2010 - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը Գյումրիում ներկա են գտնվել հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող «Պատվո բլուր» հուշահամալիրի բացման արարողությանը:

2011 - դիմակավորված 5 անձինք պատշգամբով մտել են Կիլիկա թաղամասում գտնվող նախկին պատգամավորՆապոլեոն Ազիզյանի տուն, ծեծի ենթարկել նրան, կնոջը և դստերը, այնուհետև զենքի սպառնալիքով հափշտակել խոշոր գումար և զարդեր, ապա դիմել փախուստի:

2014 - Կառավարության նիստում որոշվել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը պարտքի դիմաց հանձնել Պաշտպանության նախարարությանը:

2015 - Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն Արտակ Բուդաղյանին մեղավոր է ճանաչել մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի հասցեին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեջ։

2017 – վախճանվել է արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ Պերճ Զեյթունցյանը։

2020 - վախճանվել է խորհրդային և ռուսական թատրոնի ու կինոյի դերասան, ռեժիսոր Միխայիլ Բաղդասարովը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1142 – վախճանվել է միջնադարի ֆրանսիացի փիլիսոփա, աստվածաբան Պետրոս Աբելյարը։

1192 - Ճապոնիայում կայսրի իշխանությունը փոխարինվել է գլխավոր հրամանատարի՝ սյոգունի իշխանությամբ։

1698 - ծնվել է իտալացի երաժշտական գործիքներ ստեղծող վարպետ Ջուզեպե Գվարներին։

1754 - ծնվել է անգլիացի գուտարար Ուիլյամ Մերդոկը, որը առաջինն է եղել, որը փողոցների լուսավորության նպատակով օգտագործել է գազային լապտերներ։

1770 – Ջեյմս Կուկը հայտարարել է Ավստրալիան բրիտանական տարածք և անվանել այն Նոր Հարավային Ուելս։

1803 - ավստրալիական «Sydney Gazette» թերթը իր էջում առաջին անգամ մանրամասն նկարագրել է կոալա կենդանուն։

1841 - ամերիկացի Ջոն Հեմպտոնը արտոնագրել է բարձրացվող ժալյուզները։

 1888 - ամերիկացի Ուիլյամ Բերոուզուն արտոնագրել է փող հաշվող առաջին մեքենան։

1902 - հիմնադրվել է «Կադիլլակ» ընկերությունը, որը առանձնացել է «Ջեներալ Մոթորս» ընկերությունից և սկսել է արտադրել «լյուքս» դասի ավտոմեքենաներ։ Իր անունը ընկերությունը ստացել է ի պատիվ Դետրոիտ քաղաքի հիմնադիր Անտուան դե լա Մոտտ Կադիլլակի։

1911 - Լուվրից գողացել են «Մոնա Լիզա» նկարը, որը միայն երկու տարի անց է հայտնաբերվել Ֆլորենցիայում։

1957 – ԽՍՀՄ-ում Սերգեյ Կորոլյովի ղեկավարությամբ ստեղծվել է առաջին միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը` «Ռ-7»-ը։

1965 - անգլիական ֆուտբոլում առաջին անգամ տեղի է ունեցել խաղացողի փոխարինում խաղի ընթացքում։

1959 - Հավայան կղզիները ստացել են ԱՄՆ-ի 50-րդ նահանգի կարգավիճակ։

1968 - Չեխոսլովակիա է մտցվել վարշավյան պայմանագրի երկրների զորքը։

1981 - գիտնականները առաջին անգամ բարձրաձայնել են Երկրագնդի գլոբալ տաքացման մասին։

1986 - ծնվել է աշխարհի և օլիմպիադանների բազմակի հաղթող յամայկացի թեթև ատլետ Հուսեին Բոլտը։

2004 - Ասլան Մասխադովի ղեկավարած չեչեն անջատողականները փորձել են գրոհով գրավել Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնին։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular