ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շուրջ 12 000 մարդ հեռացել է Աֆղանստանից թալիբների՝ Քաբուլ մտնելուց ի վեր

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Շուրջ 12 000 արտասահմանցի և Աֆղանստանի քաղաքացի, որոնք աշխատելիս են եղել դեսպանություններում և միջազգային մարդասիրական կառույցներում, հեռացել են երկրից այն պահից, երբ «Թալիբան» ծայրահեղական շարժման գրոհայինները մտել են մայրաքաղաք:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով ՆԱՏՕ-ի ներկայացուցչին, տարհանման գործընթացը դանդաղ է ընթանում, քանի որ վտանգ կա, և իրենք չեն ցանկանում բախումներ ունենալ թալիբների հետ Քաբուլի օդանավակայանում:

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, թալիբներն արգելափակել էին օդանավակայանի մուտքը երկիրը լքել ցանկացող աֆղանների համար:

Հիշեցնենք, որ թալիբներն ակտիվ գործողությունների էին անցել Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերմանը զուգահեռ՝ օրեցօր նոր քաղաքներ գրավելով, իսկ օգոստոսի 15-ին մտել են Քաբուլ: Ժամեր անց երկրի նախագահ Աշրաֆ Ղանին հրաժարական է ներկայացրել և հեռացել երկրից: Երկրի փոխնախագահ Ամրուլլահ Սալեհը հայտարարել է, որ երկրի ղեկավարի բացակայության պարագայում սահմանադրության համաձայն՝ ինքն է ստանձնում ղեկավարի պարտականությունները: Վերջինս կոչ է արել զինված դիմադրություն ցույց տալ թալիբներին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular