ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անձամբ իմ, «Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» խմբակցության անունից որդիական խոնարհումով ջերմագին շնորհավորանքներս եմ հղում Ձեր տարեդարձի կապակցությամբ. Արթուր Վանեցյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Աժ պատգամավոր, «Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 
 
Վեհափա՛ռ Տեր,
Հայաստանի և Արցախի համար այս բախտորոշ ու վճռական ժամանակահատվածում, հիրավի, անժխտելի է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և անձամբ Ձեր դերակատարումը պատերազմից արնաքամ եղած մեր Հայրենիքի նորովի վերընձյուղման, պետական, ազգային ու հոգևոր իրական արժեքների պահպանման և քարոզման գործում:
Նաև Ձեր հոգևոր առաջնորդությամբ, ոգեշնչող խոսքով ու աստվածահաճո գործով է, որ այսօր Հայաստանի և Արցախի մեր քաջարի ժողովուրդը խորը հավատով առ Աստված անշեջ է պահում գալիք հաղթանակների հույսը և շարունակում իր անխոնջ ջանքերը մեր Հայրենիքի վերաշինության, ամրապնդման ու առաջընթացի ուղղությամբ։
Առաքելական Սուրբ Եկեղեցու դավանանքը և մեր Տեր Հիսուս Քրիստոսի օրինակը մեզանում դույզն-ինչ կասկած կամ երկմտանք չեն թողնում առ այն, որ Հայաստանը և Արցախը հարություն են առնելու, վերածնվելու և անշեղորեն առաջ են ընթանալու հուրախություն մեր ազգի և ի հեճուկս թշնամյաց։
Անձամբ իմ, «Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» խմբակցության անունից որդիական խոնարհումով ջերմագին շնորհավորանքներս եմ հղում Ձեր տարեդարձի կապակցությամբ՝ մաղթելով առողջություն և անսպառ եռանդ, կորով ու տոկունություն՝ Ձեր ազգանվեր առաքելության և աղոթքների օգնությամբ մեր պետության ու ազգի առջև ծառացած խնդիրները համատեղ ջանքերով լուծելու մշտական պատրաստակամությամբ։
Որդիական խոնարհությամբ մատչիմ ի համբոյր Ձերդ Սրբութեան Օծեալ Սուրբ Աջոյն։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular