ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իմ ամուսնալուծությունն այս ամենի հետ կապ չունի....

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հովհաննես Ազոյանը , կարծես, թե հաղթահարել է ամուսնալուծության հետ կապված դեպրեսիան, որի մասին չի սիրում հարցազրույց տալ, սակայն սիրում է երբեմն գրառումներ կատարել համացանցում ... կամ  անձնական խնդրին Հովհաննեսն արդեն հումորով է վերաբերում: 

Ուրախ եմ նրա համար, որովհետև սիրված դերասանից կարելի է նորից ուրախ լուրեր ու դերեր սպասել, քանի որ հայտնի է՝ անձնական կյանքը միշտ արտացոլվում է ստեղծագործող մարդու աշխատանքի վրա:

Տեխնիկայի վաճառքով զբաղվող մի ընկերության ամանորյա զեղչերի մասին պատմող  գովազդային տեսահոլովակում , Հովհաննես Ազոյանն ասում է՝ «էս վերջերս իմ կյանքում շատ բան իր տեղում չէ....» ու պատմում է իր սենյակի փչացած տեխնիկայի մասին ու արդարանում. «Ի դեպ, իմ ամուսնալուծությունն այս ամենի հետ կապ չունի....»: Ու միևնույն ժամանակ էլ հարցնում՝  «Թե՞ կապ ունի...»:

Ամեն դեպքում, երևի տեխնիկական հա՞րց է նաև յուրաքանչյուրիս անձնական խնդիրը, որը հրապարակայնելուց կամ գովազդելուց՝  մեր տեխնիկան ավելի լավը չի դառնում ու իրեն կրկին չի՞ արդարացնում...  

 Հեղինակ՝ 

Ա.Մաթևոսյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular