ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քանի դեռ հայ-ադրբեջանական հարաբերությունները հարթ չեն, չեմ կարծում, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման կգնա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Կառավարության հնգամյա ծրագրում նշված է, որ Հայաստանը պատրաստվում է ջանքեր գործադրել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Առաջ գնալով առանց նախապայմանների՝ կողմերը պետք է գործակցեն՝ ձևավորելու փոխվստահության մթնոլորտ, աստիճանաբար բնականոն հարաբերություններ հաստատելու նպատակով։ Այս թեմայով զրուցել ենք թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանի հետ։
 
Հարցին, թե թուրքագետն ինչպես է գնահատում կառավարության նման ծրագիրը Մուշեղ Խուդավերդյանը ասել է․ «Երբ Հայաստանն անկախացավ Խորհրդային Միությունից, Թուրքիան առաջին պետություններից մեկն էր, որը ճանաչեց Հայաստանի անկախությունը և պատրաստակամություն հայտնեց Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու, սակայն, ըստ թուրքական կողմի, այդ ամենը չեղավ, քանի որ Լեռնային Ղարաբաղում պատերազմ էր, և թուրքական կողմը հետ կանգնեց իր ծրագրից՝ պայմանով, որ եթե ղարաբաղյան հարցը լուծում ստանա՝ Թուրքիան կբացի Հայաստանի հետ սահմանը: Բայց հարցն այդպես էլ լուծում չստացավ, ու սահմանը չբացվեց: 2018 թվականին, երբ իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, թուրքական կողմը շարունակեց պնդել նույն պայմանները, որ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի, Ցեղասպանության հարցում պետք է կողմերը համաձայնության գան: Միաժամանակ՝ տեսնում ենք, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի այն դիրքորոշմանը, որ Հայաստանը պետք է ճանաչի Արցախը որպես Ադրբեջանի տարածք, ինչը ենթադրում է, որ քանի դեռ հայ-ադրբեջանական հարաբերությունները հարթ չեն, առկա է լարվածություն, և չեմ կարծում, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման կգնա»։
 
Հարցին, թե արդյո՞ք Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններ կարգավորելու ցանկություն չունի թուրքագետը պատասխանել է․ «Թուրքիան իր նախապայմանները հստակ ասել է՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորում, Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորում և համաձայնություն Ցեղասպանության հարցի շուրջ: Միայն այս դեպքում Թուրքիան Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ կհաստատի: Նրանք սա բազմիցս նշել են, և, կարծում եմ՝ այդ պայմաններից նա հետ չի կանգնի»:
 
 
Սոնա Գիշյան
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular