ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այստեղ մի քիչ ձևակերպումներն են տարբեր, այս բերված նախագծում մի քանի թվեր են ավելացրել. Թադևոս Ավետիսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ազգային Ժողովի «Հայաստան» դաշինքի պատգամավոր Թադևոս Ավետիսյանը ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ կառավարության ծրագիրը քննարկելիս երկու կարևոր հանգամանք պետք է հաշվի առնել՝ բուն ծրագիրը և կատարողներին:
 
«Այսօրվա իշխանական թիմը, որ հավակնում է այդ ծրագիրը կատարել՝ արդեն իսկ բավականաչափ ժամանակահատված երկիրը կառավարել է և ունեցել է բացարձակ իշխանություն և մենք տեսել ենք, թե ինչ հետևանքներ ենք ունեցել տնտեսական, սոցիալական ոլորտներում, նաև հանրային կյանքի բոլոր ոլորտներում: Մեկ ընդհանուր գնահատականով իրենք տապալել են հանրային կյանքի բոլոր ոլորտները և հիմնականում երկրորդ դրա շարունակությունը, եթե մենք տեսնում ենք, ըստ էության, ունեցել են խոստումներ նույնիսկ պոպուլիստական, հասարակության բոլոր շերտերին վերաբերող և այդ խոստումները ևս, բնականաբար, կատարված չեն: Ավելի կոնկրետ ասած՝ ճիշտ հակառակ պատկեր: Խոստանում էին երջանկություն, աշխատանք, նպաստից դեպի աշխատանք, մարդկանց կյանքի որակի բարելավում, անվտանգային խնդիրների լուծում, կոռուպցիայի վերացում, մենաշնորհների վերացում, բոլորի համար հավասար պայմաններ, աղքատության կրճատում, ծայրահեղ աղքատության վերացում: Հիմա ի՞նչն է փոխվել՝ նույն բանն են էլի խոստանում: Այստեղ մի քիչ ձևակերպումներն են տարբեր, այս բերված նախագծում մի քանի թվեր են ավելացրել՝ այն էլ այն դեպքում, երբ որ նախորդը ընդհանրապես այսպես ասենք անճաշակ կենացների հավաքածու էր: Այս մեկին մի քանի թվեր են ավելացրել»,-ասաց Ավետիսյանը:
 
ԱԺ պատգամավորը նշեց, որ եթե նույնիսկ գրվի ամենաիդեալական ծրագիրն ու վարձան աշխարհահռչակ տնտեսագետներ, իրավաբաններ և այլ մասնագետներ և ունենան մի հիասքանչ ծրագիր, բայց նույնիսկ այդ պարագայում արդեն իրենք բազմիցս ապացուցել են և բացահայտված են, որ չեն կարող իրականացնել և չեն կարող ունենալ այն արդյունքները, որ մեզ այսօր անհրաժեշտ են: Նա նշում է, որ այդ իշխանությունները երկրին ու ժողովրդին կանգնացրին գոյատևման խնդրի առջև, իսկ այն անվտանգային ռիսկերը, որ շարունակաբար կան մեր երկրում և այն հանրության տրամադրությունները և մեր երկրի ներքին համերաշխության խաթարումը ուղիղ գեներացվել են այս իշխանությունների կողմից և սնվում են իրենց կողմից՝ հազմոված է Ավետիս Թադևոսյանը:
 
«Այս պարագայում, երբ որ իրենք են հանգեցրել այս խնդիրներին և ամեն հաջորդ օրը այս խնդիրներն ավելի ակներև և ավելի խորն են դառնում հանրային կյանքի բոլոր ոլորտներում՝ այս դեպքում ի՞նչ ծրագրի մասին խոսնեք կամ ի՞նչ գնահատական տանք կամ իրատեսություն: Իրատեսությունն այն է, իրականությունն այն է, որ այս խմբակը, որը 2018 թվից բացարձակ կառավարում է մեր երկիրը, հանրային կյանքի բոլոր ոլորտները՝ շարժվում է նեղ կուսակցական և առավելապես հիմա իրենց ղեկավարի անձնական շահով: Ոչ երբեք հավաքական շահով և հանրային շահով, որովհետև իրենք կառչած են իրենց իշխանական աթոռներից, վայելում են դրանք օրնիբուն, բայց երկրորդ կարևոր սկզբունքը՝ զրո պատասխանատվություն: Գիտե՞ք ինչի, որովհետև եթե մենք նայում ենք այն բանաձևը, որով իրենք շարժվում են, որովհետև եթե իրենք մի փոքր պատասխանատվության էլեմենտ դնես այդ բանաձևում՝ միանգամից կքանդվի իրենց ամբողջ ստրուկտուրան և իրենց կառավարման այդ ամբողջ մոտեցումները: Որովհետև այդտեղ պետք է լինի անսահման պոպուլիզմ, ինչը կա, ժողովուրդ մենք ձեզ սիրում ենք, կբերենք երջանություն մենք խոնարհվում ենք և այլն, գիտեք այդ բառակույտը, բայց իրականում զրո պատասխանատվություն»,-նկատեց վերջինս:
 
Թադևոսյանը շեշտեց, որ ներկա իշխանությունները, երբ որ ինչ որ բան ծրագրում են, իրենք ոչ թե ծրագրում են, որ ունենալու են ու արդյունք ստանան, այլ ծրագրում են մի բան, որն այդ պահին իրենց դեմքը կփրկի և միանգամից՝ հենց այդ պահին, ծրագրում են նաև, թե ովքեր են լինելու ձախողման մեղավորները, որովհետև իրենք ի սկզբանե վստահ են, որ ձախողվելու է դա:
 
«Ցավոք սրտի, հանրությունը դեռևս այս մոտեցումների ամբողջությունը դեռևս հանրության բոլոր շերտերի մոտ պարզված և բացահայտված չի և ես դա պնդում եմ այն իմաստով, որ այսօր իրենք իշխանության են: Բայց, միաժամանակ համոզված եմ, որ ժամանակի հարց է, որ ի վերջո, ամեն օր, հանրության լայն շերտեր սկսում են բացահայտել, հասկանալ, տեսնել և իրականությունը գնահատել, թե գյուղական բնակավայրերում, թե նաև տարբեր մասնագիտական շրջանակներում՝ էլ չասեմ նաև մեր հանրության մյուս շերտերը: Այս է վիճակն ու այս վիճակում կառավարության ծրագիր քննարկելը կեղծ օրակարգ է այսօր, որովհետև եթե դու գնում ես այդ դաշտ, արդեն ի սկզբանե, փաստացի ամենակարևորը մնում է ստվերում: Ամենակարևորը հետևյալն է՝ այսօրվա խնդիրները, որոնց մի մասը իրենք ձևակերպել են, որ լուծեն՝ իրենք են բերել մեր գլխին, իրենք են բերել չգիտեմ դիտավորյալ, ծրագրավորված, թե ապիկարության հետևանքով, թե անկարողության կամ տգիտության հետևանքով: Միևնույն է, դրանք սովորական խնդիրներ չեն, լավ ու վատ խնդիրներ չեն, դրանք աղքատությունը մեկ տոկոս բարձրացնելու կամ նվազեցնելու խնդիրներ չեն, դրանք գոյատևման խնդիրներ են»,-ասաց տնտեսագետ պատգամավորը:
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular