Փորձագետը բացատրել է, թե ինչու Հայաստանի արտգործնախարարությունը չի փոխի իր արտաքին քաղաքականությունը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆinfo24.ru-ն գրում է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարության նոր ղեկավար Արարատ Միրզոյանը, որը նախկինում ղեկավարում էր հանրապետության Ազգային ժողովը, փոփոխություններ չի մտցնի երկրի արտաքին քաղաքականության մեջ: Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ և «Ազգային պաշտպանություն» ամսագրի գլխավոր խմբագիր, ՌԴ ՊՆ հասարակական խորհրդի անդամ Իգոր Կորոտչենկոն:
Ավելի վաղ ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը շնորհավորել էր Միրզոյանին նշանակման կապակցությամբ: Հայաստանի արտաքին գործերի նոր նախարարի հետ հեռախոսազրույցում նա նշել էր, որ իրենց համատեղ աշխատանքի ընթացքում իրենց միջև կառուցողական հարաբերություններ են զարգացել:
Կորոտչենկոն կարծում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արտաքին գործերի նախարարի պաշտոնի թեկնածու է ընտրել հիմնվելով մերձավորության և հավատարմության խոստումների վրա, այն ակնկալիքով, որ Միրզոյանը իր ձեռքում կդառնա «հնազանդ» գործիք, «գրպանային նախարար զրկված ինքնուրուինությունից» և որը «կանի այն, ինչ իրեն կասվի»:
Փորձագետը վստահ է, որ արտաքին գործերի նախարարի պաշտոնում Միրզոյանի գալով ոչ մի հիմնարար փոփոխություն տեղի չեն ունենա, քանի որ Հայաստանի կառավարությունն ամբողջությամբ «հեռու է իրական ազգային խնդիրները հասկանալուց», առաջնորդվում է «ոչ կառուցողական քաղաքականությամբ» և թույլ է տալիս «ազգայնականության պոռթկումներ»: Նա Երևանին խորհուրդ է տվել հոգեպես նախապատրաստվել Ադրբեջանի հետ հաշտության պայմանագրի անխուսափելի ստորագրմանը նախքան Ղարաբաղի հարցով Բաքվի հետ բանակցային գործընթացի վերսկսումը, որին պատրաստակամ լինելու մասին վերջերս հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը